Ավատար. Ջրի ուղի ֆիլմը համաշխարհային վարձույթում աշխատել է 1.3 մլրդ. դոլար
-
Նորություններ
- հրապարակվել է 02.01.2023
<<Ավատար. Ջրի ուղի>> ֆիլմը համաշխարհային կինովարձույթուն գերազանցել է շահույթի 1.3 մլրդ. դոլարի շեմը: Այս արդյունքին ֆիլմը հասել է ընդամենը 2 շաբաթի ընթացքում:
Միացյալ նահանգներից և Կանադայից բացի, ֆիլմը համաշխարհային կինովարձույթում ունեցել է 957 մլն. դոլար եկամուտ: Վստահաբար ֆիլմի շահույթը մոտակա օրեին կգերազանցի 1 մլրդ.-ը: Սա թվով երկրորդ ֆիլմն է պանդեմիայից հետո, որի ընդհանուր շահույթը գերազանցում է 1 մլրդ.-ը:
Ջեյմս Քամերոնի խոսքերով, <<Ավատար. Ջրի ուղի>> ֆիլմը ուրախացրել է կինոքննադատներին և այն պետք է լինի երրորդ կամ չորրորդ ամենաշահութաբեր ֆիլմը պատմության մեջ, որպեսզի ֆիլմը համարվի շահութաբեր և համաշխարհային վարձույթում պետք է վաստակի մինիմում 2 մլրդ. դոլար:
Ռեժիսորը խոսել է նաև Ավատարի 6-րդ և 7-րդ մասերի մասին (Ջեյմս Քամերոնը ունի ծրագրեր կապված Ավատար 6 և 7 ֆիլմերի հետ):