Սարդ Մարդը. Նոր Օր (SpiderMan: Brand New Day) ֆիլմի ամբողջական սինոփսիսը
-
Նորություններ
- հրապարակվել է 19.02.2026
Մարվել կինոընկերության երկրպագուները պատահաբար տեղեկացան, այն մասին, թե ինչ է կատարվելու «Սարդ մարդու» մասին պատմող 4-րդ ֆիլմում՝ Թոմ Հոլանդի գլխավոր դերակատարմամբ: Ինֆորմացիան հայտնել է դարձել “Random House” հրատարակության միջոցով, ով ժամանակից շուտ հրապարակել էր «Սարդ մարդ» նոր ֆիլմի արթբուքի անոնսը:
Պաշտոնական ամփոփագիր (սինոփսիս)
Անցել է արդեն չորս տարի, ինչ մենք վերջին անգամ հանդիպել ենք մեր ընկերասեր հերոս հարևանին: Փիթեր Փարքերն այլևս չկա, սակայն «Սարդ մարդ»-ը լի է ուժով՝ ապահովելով Նյու Յորքի անվտանգությունը: Մեր անանուն հերոսի գործերը լավ են, քանի դեռ անսովոր հանցագործությունները շարքը չի ներքաշում նրան գաղտնիքների սարդոստայնը: Որպեսզի հաղթահարի այն, ինչը նրան սպասվում է, «Սարդ մարդ»-ը ոչ միայն պետք է լինի ֆիզիկական լավ վիճակում, այլև պատրաստ լինի բախվել իր անցյալին:
Ինչպես հասկանում ենք վերջին ֆիլմից հետո, Փիթեր Փարքերը չի դադարել հերոս լինել: Սակայն ինչ-որ խնդիր ստիպելու է նրան հանդիպել մի բանի, որը նա թողել էր իր անցյալում:
Ֆիլմի սյուժե մասին շատ քիչ է հայտնի, սակայն այսպիսի որոշումը իրապես բնական է, քանի որ ֆիլմի 3-րդ մասում Փիթեր Փարքերը գնաց բարդ քայլի՝ ում երբևէ ճանաչել և սիրել է, մոռացել են իր գոյության մասին: Սա 180 աստիճան գլխիվայր շրջում է նրա կյանքը:
Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Դեսթին Դենիել Քրեյթոնը պատմել է, թե ինչպես են անցնում ֆիլմի նկարահանումները և թե ինչպես է փոխվել Փիթեր Փարքերի կյանքը:
Ռեժիսորը նշել է, որ ֆիլմի հեղինակներն որոշել են այլ կերպ մոտենալ սյուժեին, քանի որ այժմ «Սարդ մարդ»-ու կյանքում սկսվել է նոր փուլ:
Նախագծով տարված բոլոր ստեղծագործ աշխատակիցները իմ գալուց ի վեր ցանկանում էին ստեղծել ամբողջովին նոր բան: Իհարկե նա նույն «Սարդ մարդ»-ն է, ում բոլորը սիրում են, սակայն սա Փիթերի կյանքի նոր փուլն է և այս զգալի փոփոխությունը ինձ համար իսկապես գրավիչ է – տպավորությոններով կիսվում է ֆիլմի ռեժիսոր Քրեյթոնը:
Ֆիլմում նկարահանվել են Թոմ Հոլանդը, Զենդայան, Ջեյքոբ Բալատոնը, Ջոն Բերնտալը, Մարկ Ռուֆալոն և Սեդի Սինքը:
Ֆիլմի նկարահանումները ավարտվել է 2025 թվականի դեկտեմբերին, իսկ պրեմիերան սպասվում է այս հուլիսի 31-ին:

