Ինչպես ընտելացնել վիշապին 2 (How to Train Your Dragon 2) ֆիլմը կլինի օրիգինալին մոտ
-
Նորություններ
- հրապարակվել է 23.02.2026
«Ինչպես ընտելացնել վիշապին» ֆիլմի և մուլտֆիլմի պրոդյուսեր Ռոյ Լին հայտնել է, որ նոր ֆիլմի ստեղծագործական թիմը չի պատրաստվում փոխել օրիգինալ պատմությունը:
Հարցազրույցներից մեկի ժամանակ պրոդյուսերը նշել է, որ չկա անհրաժեշտություն փոխել այն, ինչն առանց խափանման արդեն աշխատում է: Իհարկե ֆիլմում կլինեն նոր տեսարաններ ևս, բայց ընհանուր առմամբ ֆիլմը հավատարին կմնա օրիգինալ մուլտֆիլմին:
Այս մոտեցումն աշխատող մեթոդ է, քանի որ ֆիլմի առաջին մասը հավանության էր արժանացել ինչպես կինոքննադատներին, այնպես էլ հանդիսատեսին: Ֆիլմը "Rotten Tomatoes" վարկանիշային կայքում ունի համապատասխանաբար 77% և 97% ռեյթինգ:
Ֆիլմի շարունակության վրա աշխատում է օրիգինալ եռապատման և ֆիլմի առաջին մասի սցենարիստ և ռեժիսոր Դին Դեբլուան:
Իրենց դերերին կվերադառնան Մեյսոն Թեմզը, Նիկո Պարկերը, Ջերարդ Բաթլերը, Նիկ Ֆրոսթը և ուրիշներ: Դերասանական հիմնական կազմին միացել են նաև Քեյթ Բլանշետը (Մատանիների տիրակալը), ով մարմնավորելու է Իկկինգի մոր կերպարը:
Ֆիլմի շարունակության նկարահանումները սկսվել են նախորդ ամիս, իսկ պրեմիերան սպասվում է 2027 թվականի հունիսի 11-ին:
Դիտե՛լ Ինչպես ընտելացնել վիշապին (How to Train Your Dragon) ֆիլմի թրեյլերը

