Ինչպիսին կլինի կինոյի ապագան

Cinema

Մեթ Դեյմոնի վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ, դերասանը խոսել է Նեթֆլիքս ընկերության հետ համագործակցության մասին: Նա նշել է, որ ընկերությունը ֆիլմերի ստեղծողներից պահանջում է, որպեսզի նրանք ֆիլմի նկարահանման ընթացքում իրենց խոսքում հանդիսատեսին մի քանի անգամ  հիշեցնեն ֆիլմի սյուժեի մասին, թե ինչ է կատարվում այդ պահին էկրանին:

Դա պայմանավորված է նրանով, որ գաջեթներով և սմարթֆոններով տարվելու հետևանքով հանդիսատեսի կենտրոնանալու ունակությունը թուլացել է: Եվ սա վերաբերվում է ոչ միայն սովորական հանդիսատեսին, այլև հենց ապագա կինոմատոգրաֆիստներին:

“The Atlantic” հրատարակման հետազոտության տվյալների համաձայն, կինոդպրոցների ուսանողները ի վիճակի չեն առանց ընդմիջման անգամ երկու ժամ տևողությամբ  ֆիլմ դիտել: Տիկ-Տոկի, խաղային բումի և սոց. ցանցերի  դարում հանդիսատեսը դադարել է հետևել սյուժեի զարգացմանը և իրենց ուշադրությունը կենտրոնացնում են սմարթֆոնների և գաջեթների վրա:

Դասախոսներից մեկը կատարել է հետաքրքիր փորձ՝ նա ցույց է տվել ուսանողներին ֆիլմ, որի տևողությունը 105 րոպե է եղել: Արդյունքում՝ հանդիսատեսին շատ արագ ձանձրացրել է և ուսանողների կեսից ավելին չի կարողացել պատասխանել ֆիլմի սյուժեին վերաբերող պարզունակ հարցերին:

Շատ ավելի բարդ իրավիճակ է սուբտիտրերով և սև ու սպիտակ ֆիլմերի դեպքում, քանի որ այն չեն կարողանում ընկալել անգամ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: Շատ դասախոսներ հրաժարվում են ֆիլմի ամբողջական ցուցադրությունից, բավարարվելով միայն դասական ֆիլմերից կարճ հատվածներ ներկայացնելով:

Իրավիճակը բավականին տխուր է, քանի որ խոսքը գնում է ոչ միայն հասարակ հանդիսատեսի այլև այն ուսանողների մասին, որոնք ընտրել է են կինոն, որպես մասնագիտություն:

Մինիոնները և հրեշները (Minions & Monsters) մուլտֆիլմի թրեյլերը