Հայտնի են Մարվել ընկերության հեռուստանախագծերի պրեմիերայի օրերը
-
Նորություններ
- հրապարակվել է 01.11.2024
Մարվել ընկերությունը հրապարակել է կարճ հոլովակ, որտեղ ներկայացնում է իր ապագա նախագծերի՝ սերիալների և մուլտսերիալների պրեմիերայի օրերը: Նորույթները ցուցադրվելու են Դիսնեյ+ սթրիմինգային ալիքով:
Որոշ նախագծերի պրեմիերայի օրեր հայտնի էին եղել ավելի վաղ, ինչպիսիք “Daredevil: Born Again”-ն է, իսկ որոշներն էլ ցուցադրում էին առաջին անգամ. Օրինակ Սարդ մարդու մասին պատմող մուլտսերիալը, «Հրաշք մարդ» (Wonder Man) սերիալը և այլն:
Պրեմիերաների ամբողջական ցանկը ունի հետևյալ տեսքը՝
- “What If?...” 3-րդ եթերաշրջան – դեկտեմբերի 22-ից (նոր սերիաները դուրս են գալու ամեն օր)
- «Ձեր ընկերասեր հարևան Սարդ մարդը» - 2025 թվականի հունվարի 29-ից
- “Daredevil: Born Again” – 2025 թվականի մարտի 4-ից
- «Երկաթե սիրտը» (Iron Heart) – 2025 թվականի հունիսի 24-ից
- “Eyes of Wakanda” մուլտսերիալ - 2025 թվականի օգոստոսի 6-ից
- “Marvel Zombies” մուլտսերիալ - 2025 թվականի հոկտեմբերին
- «Հրաշք մարդը» (Wonder Man) - 2025 թվականի դեկտեմբերին
Ի դեպ որոշ նախագծերի մասին հայտնել էին դեռևս 2022 թվականին տեղի ունեցած Disney Day Plus միջոցառման ժամանակ՝ Disney Plus Day – անհավանական անոնսների հրավառություն:
Հոլովակը ներկայացված է եղել Դիսնեյ+ սթրիմինգային ալիքով, որպես գովազդային հոլովակ: Ֆանատների կարծիքները կիսվել են, ոմանք գոհ են մնացել արդյունքներից, մյուսներին էլ դուր չի եկել Սարդ մարդու մասին պատմող մուլտսերիալի կադրերը:
«Հրաշք մարդը» սերիալում ներկայացրել են Բեն Քինգսլիին Թրեվոր Սլեթրիի դերում, ում ավելի վաղ տեսել էինք «Երկաթե մարդը» (Iron Man) և «Շան Չի» ֆիլմերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սարդ մարդը 4» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 24-ին: