Վրիժառուների մասին պատմող նոր ֆիլմերի պրեմիերաները հետաձգվել են

Avengers Doomsday cover

Դիսնեյ ընկերությունը հայտարարել է “Avengers: Doomsday” և “Avengers: Secret Wars” ֆիլմերի պրեմիերաների փոփոխության մասին: Այժմ “Avengers: Doomsday” ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 18-ին (նախկինում նախատեսված 2026 թվականի մայիսի 1-ի փոխարեն), իսկ “Avengers: Secret Wars”-ը՝ 2027 թվականի դեկտեմբերի 17-ին (նախատեսված էր 2027 թվականի մայիսի 7-ին):

Այսպիսով ֆիլմի երկու մասերի պրեմիերաները տեղի կունենան նախատոնական շրջանում: Դեկտեմբերյան պրեմերան պատահական չէ ընտրված, քանի որ 2021 թվականի “Spiderman: No Way Home” ֆիլմը հենց նույն ամսին համաշխարհային վարձույթում աշխատել է մոտ 2 մլրդ. դոլար:

Սակայն 2026 թվականի դեկտեմբերին ֆիլմը մրցելու է «Դյունա. Մաս 3» ֆիլմի հետ՝ երկու ֆիլմերի պրեմիերաները տեղի են ունենալու նույն օրը:

Դիսնեյ ընկերությունը ֆիլմերի հետաձգումը մեկնաբանել է այսպես՝

Մենք ցանկանում ենք հետաձգել ֆիլմերի պրեմիերաները, որպեսզի կարողանանք հասցնել իրականացնել իրենց ահռելի պոտենցիալը:

Ըստ “Deadline” պարբերականի, Մարվել ընկերությունը պատրաստում է իր ամենամաշտաբային կինոնկարը, որը երբևէ եղել է:

Առաջին ֆիլմի նկարահանումները արդեն սկսվել են Լոնդոնում և հայտնի է հիմնական դերասանական կազմը, որոնց 27 անունները ուղիղ եթերում ներկայացրել է Մարվել ընկերությունը: Որոշ աղբյուրներ նշում են, որ դերասանական կազմը շատ ավելին է քան ներկայացրել է Մարվել ընկերությունը: Նոր ֆիլմերում դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը կներկայանա չարագործ Դոկտորի Դումի կերպարում, իսկ նրան կդիմակայեն 2000-ականների օրիգինալ Իքս մարդիկ, Ֆանտաստիկ քառյակը և վրիժառուների նոր կազմը:

Դե ինչ սպասենք տեսնենք:

Հայտնի են Մարվել ընկերության հեռուստանախագծերի պրեմիերայի օրերը