Ջեսսիկա Ռեբբիթը շատ կրքոտ է Դիսնեյի համար
-
Նորություններ
- հրապարակվել է 04.11.2024
Ռեժիսոր Ռոբերտ Զեմեքիսը պատրաստ է նկարահանել «Ով է դավել Ռոջեր ճագարին» (Who Framed Roger Rabbit) ընտանեկան պատմության շարունակությունը: Սակայն այս ամենը, ինչպես պարզվում է, խանգարում է Դիսնեյ ընկերության ղեկավարների ծրագրերին:
“Happy Sad Confused” փոդքասթի ժամանակ ռեժիսորը պատմել է, որ «Ռոջեր ճագար»-ի մասին պատմող ֆիլմի շարունակությունը վաղուց արդեն պատրաստ է և կարող էր արդեն իրականացված լիներ:
Իմ ձեռքում կա հիանալի սցենար, սակայն ժամանակակից Դիսնեյ ընկերությունը ոչ մի դեպքում չի համաձայնվի նկարահանել Ռոջերի մասին նոր ֆիլմը: Նրանք նախագծին կանաչ լույս չեն տա, քանի այնտեղ կա Ջեսսիկա Ռեբբիթը - նշում է Զեմեքիսը:
Պարզապես նայե՛ք, թե նրանք ինչ են արել Ջեսսիկայի հետ իրենց թեմատիկ այգիներում՝ նրանք հագցրել են երկար թիկնոց: Փիթեր Ս.Սիմենոն և Ջեֆրի Փրայսի սցենարը ինչքան էլ լավը լինի, Դիսնեյը չի թույլատրի նախագիծը արտադրության փուլ – ավելացնում է ռեժիսոր Ռոբերտ Զեմեքիսը:
Նախատեսված էր, որ ֆիլմի շարունակությունը պատմելու է Հոլիվուդի զարգացման նոր էտապի մասին, իսկ Ռոջերը և Ջեսսիկան նուարային ոճից տեղափոխվելու էին դեպի 20-րդ դարի ավելի ուրախ՝ 50-ականների ֆիլմեր: Ռոբերտ Զեմեկիսի նկարահանած ֆիլմում հետաքրքիր ձևով համադրված են գեղարվեստական ֆիլմի և մուլտֆիլմի պատկերները: Ֆիլմի սյուժեն հիմնված է Գրեյ Վոլֆի «Who Censored Roger Rabbit?» վեպի հիման վրա։
Ժամանակին մենք կարողացել ենք նկարահանել այդ ֆիլմը, քանի որ Դիսնեյ ընկերությունը պատրաստ էր փոփոխությունների: Մենք ապրել ենք այն ժամանակահատվածում, երբ ընկերությունը լի էր ստեղծագործական էներգիայով և նրանք ցանկանում էին ստեղծել ֆիլմ: Ես նկարահանել եմ «Ռոջեր ճագարին» այնպես ինչպես դա իր ժամանակին կաներ հենց Ուոլտ Դիսնեյը: Ես միշտ կրկնել եմ այդ միտքը և անկեղծ եմ դա ասել, որովհետև իսկապես դրան հավատում եմ: Ես դա ասում եմ այն պատճառով, որ Ուոլտ Դիսնեյը իր նախագծերը երբեք չի ստեղծել երեխաների համար: Նա միշտ ստեղծել է մեծահասակների համար: Եվ հենց դա եմ ես որոշել անել Ռոջեր ճագարի հետ:
Ըստ ֆիլմի սյուժեի դետեկտիվ Էդի Վալիանտը հետաքննում է ոչ սովորական գործ, որը կապված է նկարված կերպար Ռոջեր ճագարի հետ: Հերոսը հայտնվում է արտասովոր մի քաղաքում, որտեղ համագործակցում է մատիտով նկարված կերպարների հետ և հետաքննում է խճճված հանցագործությունը:
1989 թվականին «Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմը արժանացել է 4 Օսկար մրցանակի, որոնցից մեկը եղել է լավագույն վիզուալ էֆեկտների համար: