Սոֆի Թրները կարող է մարմնավորել Լարա Քրոֆթին
-
Նորություններ
- հրապարակվել է 31.10.2024
Անցած տարեսկզբին «Ամազոն» ընկերությունը ձեռք է բերել «Թոմբ Ռայդեր» սերիալի ստեղծման իրավունքները: Ստեղծագործական աշխատանքները գլխավորում է Ֆիբի Ուոլլեր-Բրիջը: Մայիս ամսին սթրիմինգային ալիքի ղեկավարները գոհ են մնացել սցենարի սևագիր տարբերակից:
Ներկա պահին Ֆիբի Ուոլերը և «Ամազոն» ընկերության մասնագետները անցկացնում են գլխավոր դերասանուհու քասթինգ: Հոլիվուդյան մի շարք պարբերականներին հասած տեղեկությունները նշում են, որ գլխավոր դերասանուհու համար մրցակցում են 20-30 տարեկան երիտասարդ դերասանուհիներ: Գլխավոր թեկնածուներն են Սոֆի Թրները և Լյուսի Բոյնթոնը:
Սոֆի Թրները առավել հայտնի է «Գահերի խաղը» սերիալից և «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլում երիտասարդ Ջին Գրեյին մարմնավորելիս:
Հայտնի է նաև, որ կերպարը չի լինելու Անջելինա Ջոլիի դասական Լարա Քրոֆթի նման: Նա լինելու է այլ կերպար, որի համար գրվել է ամբողջովին նոր սցենար:
Կարդացե՛ք նաև՝ Պինգվին սերիալը շարունակում է նոր թափ հավաքել