Միլլի Օլկոկը կմարմանավորի նոր "Supergirl"-ին
-
Նորություններ
- հրապարակվել է 31.01.2024
Անցած տարեվերջին` DC-ի նոր կինոմատոգրաֆիկական երկարապատման շրջանակներում, Warner Bros. ընկերությունը հայտարարել էր քասթինգ "Supergirl"-ի դերակատարման համար: Այսօր արդեն հայտնի է դարձել այն դերասանուհու անունը, ով հաղթահարելով բոլոր կինոփորձերը կմարմնավորի <<սուպեր աղջնակին>>:
"DC Studios"-ի նոր ստեղծագործական կազմը աշխատել է շատ օպերատիվ: Ընդհամենը մեկ ամսում կարողացել են կազմակերպել և ընտրել թեկնածուներից լավագույններին՝ Միլլի Օլկոկ, Մեգ Դոննելլի և Էմիլիա Ջոնս: Այդյունքում "Supergirl"-ի գլխավոր դերին արժանացավ Միլլի Օլկոկը, ով դիտողին հայտնի է "House of The Dragon" սերիալից:
Ինֆորմացիան հաստատել է նաև DC Studios-ի նոր ղեկավար Ջեյմս Գանը (Ջեյմս Գանը “DC Films”-ի նոր ղեկավար): "Supergirl"-ին արդեն կտեսնենք հաջորդ տարի "Superman: Legacy" ֆիլմում:
Ջեյմս Գանը, նշել է, որ քասթինգի ժամանակ նրանք շատ տպավորված են եղել Միլլի դերասանական խաղով:
Միլլի Օլկոկը լինելու է նաև Թոմ Քինգի կոմիքսի նոր սոլո ֆիլմում, որը պատմում է հերոսուհու տիեզերական արկածների մասին, ով փորձում է օգնել այլ մոլորակային աղջկա՝ վրեժխնդիր լինելու իր աշխարհի ոչնչացման համար:
Ֆիլմի նկարահնումները սկսվելու են մարտին, իսկ պրեմիերան սպասվում է 2025 թվականի հուլիսի 11-ին: