Ջեյմս Գաննը կնկարահանի Սուպերմենի մասին նոր ֆիլմը
-
Նորություններ
- հրապարակվել է 16.03.2023
Ջեյմս Գաննի և Փիթեր Սաֆրանի նոր DC կոմիքսների անբաժան մասն է դառնալու “Superman: Legacy” ֆիլմը: Ջեյմս Գաննը բլոկբասթերի համար գրել է ֆիլմի սցենարը: “DC Studios”-ի ղեկավարը (Ջեյմս Գանը “DC Films”-ի նոր ղեկավար) պաշտոնապես հաստատվել է, որպես ֆիլմի ռեժիսոր:
Երբ Ջեյմս Գաննը և Փիթեր Սաֆրանը ներկայացրեցին DC երկարապատման առաջին գլխի ծրագրերը, նշեցին որ Հենրի Քավելը չի վերադառնալու Կլարկ Կենտի դերին և նրանք պետք է գտնեն նոր դերասանի:
Գաննը նշում է, որ Warner Bros.” ընկերությունը իրեն առաջարկել էր այս նախագծով զբաղվել մի քանի տարի առաջ, սակայն չկարողանալով գտնել այն պատմությունը, որը իսկապես նա կցանկանար իրականացնել հրաժարվել է, քանի որ Գաննի համար շատ կարևոր է հերոսի հետաքրքիր պատմությունը: Այդ ժամանակ նա զբաղված էր <<Ինքնասպանների ջոկատը>> ֆիլմի աշխատանքներով: Ռեժիսորը նշեց նաև, որ մինչ “Superman: Legacy” ֆիլմի աշխատանքներին ացնելը նա երկար է մտածել, քանի որ ռեժիսորը աշխատանքները իրենից զգալի ժամանակ կպահանջեն:
Ֆիլմը լինելու է առաջին խոշոր ֆիլմը վերաթողարկված DCEU-ում: Ֆիլմի գլխավոր դերասանը դեռևս հայտնի չէ, բացի նրանից որ դերասանը լինելու է հերոսի երիտասարդ տարբերակը: Ֆիլմի սյուզեն ոգեշնչված է եղել Գրանտ Մորիսի <<Սուպերմեն. Բոլոր աստղերը>> կոմիքսից:
Ջեյմս Գաննը ֆիլմի պրեմիերայի ամսաթվի կապակցությամբ նշել է՝
Իմ եղբայրը Մեթթը պատմեց ինձ, երբ տեսավ ֆիլմի պրեմիերայի ամսաթիվը նա հուզվեց, ես հարցրեցի իրան ինչու, ինձ պատասխանեց որ այդ օրը մեր հոր ծննդյան օրն է: Ես այս մասին իսկապես չէի մտածել:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2025 թվականի հուլիս ամսին: