Մոանա 2 մուլտֆիլմի առաջին կադրը և թիզերը

Դիսնեյ ընկերության ղեկավար Բոբ Այգերը ներկայացրեց օսկարակիր Մոանա մուլտֆիլմի շարունակությունը, որի պրեմիրան տեղի կունենա այս նոյեմբերին:

Մուլտֆիլմի երկրորդ մասում Մոանային և ծովերին հնազանդեցնող Մաուիին և իր թիմին սպասվում է նոր ճանապարհորդություն: Լսելով նախնիների կանչը, գլխավոր հերոսուհին ուղևորվում է Օկեանայի վտանգավոր ջրերը հետազոտելու, սլանալով արկածներին ընդառաջ, որը գլխիվայր փոխում է իր կյանքը:

Ի սկզբանե մուլտֆիլմի շարունակությունը նախատեսել էին սերիալային ֆորմատով, սակայն ստեղծված նյութը այնպես են տպավորում Դիսնեյ ընկերության ղեկավար Բոբ Այգերին, որ արդյունքում նախագիծը ձևափոխվում է լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմի:

Մոանան մնում է սիրված և պոպուլյար երկարապատումներից և մուլտֆիլմի երկրորդ մասում մենք անհամբերությամբ սպասում ենք Մոանայի և Մաուիի նոր արկածներին, որը կլինի մեծ էկրաններին այս նոյեմբերին - նշում է Բոբ Այգերը:

Մուլտֆիլմի ռեժիսորը անիմատոր Դեվիդ Դերրիկ կրտսերն է, ով օրիգինալ մուլտֆիլմի հեղինակն է:

Մոանա մուլտֆիլմի առաջին մասը դուրս է մեծ էկրաններին 2016 թվականին և համաշխարհային վարձույթում աշխատում է 480 մլն. դոլար և  արժանանում 2 Օսկար մրցանակի:

Մուլտֆիմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 27-ին: