Խենթ Վալենտին երկուսի համար
-
Նորություններ
- հրապարակվել է 15.02.2024
"Joker: Folie a Deux" (Ջոկեր. Խենթություն երկուսի համար) ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ինսթագրամյան իր էջում հրապարակել է Խոակին Ֆենիքսի և Լեդի Գագայի մասնակցությամբ նոր կադրեր:
Այս եղանակով ռեժիսորը շնորհավորել է բոլոր սիրահարներին Վալենտինի օրվա կապակցությամբ: Թոդ Ֆիլիպսը նշել էր նաև, որ ֆիլմի թրեյլերը կարող ենք տեսնել ապրիլի կեսերին:
Հիշեցնենք, որ ֆիլմի դեպքերը տեղի են ունենալու <<Արկհեմ>> հոգեբուժարանում, որտեղ Արթուր Ֆլեկը տեղափոխվում է առաջին ֆիլմի վերջում: Ֆիլմը լինելու է մյուզիքլ՝ բարդ երաժշտական համարներով: Ֆիլմի բյուջեն կազմում է 150 մլն. դոլար: Սցենարի հեղինակներն են Թոդ Ֆիլիպսը և Սքոթ Սիլվերը, նրանք միասին աշխատել են նաև ֆիլմի առաջին մասի ժամանակ:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 4-ին: