Թոդ Ֆիլիպսը կիսվել է Ջոկեր 2 ֆիլմի առաջին կադրով
-
Նորություններ
- հրապարակվել է 12.12.2022
Սկսվել են Ջոկեր 2 (Joker: Folie a Deux) ֆիլմի նկարահանումները: Ռեժիսորը իր ինսթագրամյան էջում կիսվել է Խոակին Ֆենիքսի լուսանկարով՝ Արթուր Ֆլեկի դերում:
Ըստ շրջանառվոր լուրերի, Ջոկեր ֆիլմի շարունակությունը լինելու է մյուզիքլ՝ բարդ երաժշտական համարներով: Ֆիլմի բյուջեն կազմելու է 150 մլն. դոլար: Սցենարի հեղինակներն են Թոդ Ֆիլիփսը և Սքոթ Սիլվերը, նրանք միասին աշխատել են նաև ֆիլմի առաջին մասի սցենարի ժամանակ:
Հիշեցնենք, որ բացի Խոակին Ֆելիքսից, հիմնական կազմին են միացել նաև Լեդի Գագան և մի շարք այլ աստղեր (Ջոկեր 2 ֆիլմի դերասանական կազմը համալրվում է): Ֆանատները ցանկանում են տեսնել Լեդի Գագային Հարլի Քուինի դերում: Այս ցանկությանը միացել է նաև մեկ այլ Հարլի Քուին, խոսքը իհարկե Մարգո Ռոբիի մասին է:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին: