Ջոկերը Նյու-Յուրքի փողոցներում
-
Նորություններ
- հրապարակվել է 11.03.2023
Ինչպես հայտնի է Ջոկերի մասին նոր “Joker: Folie a Deux” ֆիլմի նկարահանումները արդեն սկսված են և ֆիլմի երկրպագուներին հաջողվել է ձայնագրել տեսարաններից մեկը, երբ Արթուր Ֆլեկը վազում է փողոցով իր իսկ <<երկորյակից>>: Հավանաբար ֆիլմը կշարունակի առաջին մասում տեղի ունեցած իրադարձությունները:
Նախորդ կադրերում կարող ենք նկատել թերթի գլխագրում նշված <<Աղբը երբեք չի վերջանա>> գրառումը, որը հղում է կատարում Գոթեմ քաղաքի խնդիրներին: Սա սիմվոլիկ հիշեցում է 80-ականների տնտեսական կրիզի մասին, որը տեղի էր ունենում ԱՄՆ-ում:
Առաջին ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1981 թվականին, որը Նյու-Յորք քաղաքի պատմության մեջ հիշատակվում է որպես ամենադաժան տարի: Նյու-Յորքը համարվում է Գոթեմ քաղաքի նախատիպը, որտեղ կոռուպցիան շարունակում է ծաղկել, իսկ ժողովուրդը ոգեշնչված լինելով Արթուր Ֆլեկի օրինակով, շարունակում է իր անհնազանդությունը քաղաքային իշխանության նկատմամբ:
Առաջին ֆիլմի վերջնամասում Արթուր Ֆելկը գտնվում էր Արկհեմ հոգեբուժարանում, իսկ այժմ նա ազատության մեջ է: Սա կարող է խոսել այն մասին, որ այս կադրերը հանդիսանում են Արթուրի երևակայության արդյունքը, որտեղ նա պայքարում է իր ներքին չարքերի դեմ: