Դաֆֆեր եղբայրները “Stranger Things 5”-ի աշխատանքների վերսկսման մասին

ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ցույցերը և գործադուլները մասամբ ավարտվել են` առայժմ բավարարվել է միայն սցենարիստների պահանջները և շատ հեղինակներ անցել են իրենց բնականոն աշխատանքային գրաֆիկին:

Գործադուլից հետո Դաֆֆեր եղբայները առաջիններից էին, որոնց հայտնեցին աշխատանքին վերադառնալու մասին լուրը՝ իրենց սոց. կայքերում կատարելով <<Մենք վերադարձել ենք>> գրառումը:

“Stranger Things” սերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերայի մասին դեռ բարդ է հստակ ամսաթիվ նշել, քանի որ նկարահանումները նախատեսված էին այս ամռանը: Իսկ այժմ նկարահանման ժամկետները անհայտ են: Հարցազրույցներից մեկի ժամանակ Դեվիդ Հարբորը (Շերիֆ Հոփփեր) նշել էր, որ նկարահանումները կտևեն մեկ տարի:

Վերջերս պրոդյուսեր և ռեժիսոր Շոն Լեվին վերջին եթերաշրջանի մաշտաբայնությունը համեմատել էր խոշոր բլոկբասթերների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջին եթերաշրջանը կենտրոնացած է լինելու Ուիլ Բայերսի (Նոա Շնապպ) վրա, իսկ ամբողջ պատմության ավարտը լինելու է բավական հուզիչ:

Վերջին եթերաշրջանի աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև երկարապատման նոր մուլտսերիալ:

Stranger Things սերիալի 4-րդ եթերաշրջանը լինելու է ամենամաշտաբայինը