Առյուծ արքա - ֆիլմի նախապատմությունը կտեսնենք հաջորդ տարի

Ինչպես հայտնում է “Collider” պարբերականը, <<Մուֆասա. Առյուծ արքա>> ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերին: Ի սկզբանե Դիսնեյ ընկերությունը նախատես էլ ֆիլմի պրեմիերան 2024 թվականի ամռանը՝ հուլիսի 5-ին, սակայն սցենարիստների և դերասանների գործադուլների և բողոքի ակցիաներով պայմանավորված, ֆիլմի պրեմիերան հետաձգվել է:

Դերասանների գործադուլը դադարեցվել է նոյեմբերի 9-ին, որը կազմակերպվել էր “SAG-AFTRA”-ի կողմից: Բանակցություններից ամիսներ անց կինո և հեռուստատեսության պրոդյուսերների միավորումը (AMPTP) համաձայնության են գալիս, որը բավարարում է երկու կողմերի պահանջները:

Ֆիլմը պատմում է երիտասարդ Մուֆասայի մասին, որին հնչյունավորել է Աարոն Պյերը, Մուֆասայի եղբոր՝ Սկարին, հնչյունավորել է Քելվին Հարրիսոնը, իսկ Սեթ Ռոգանը, Բիլլի Այկները և Ջոն Քենին կվերադառնան համապատասխանաբար Պումբայի, Թիմոնի և Ռաֆիկիի դերերին, որոնց հնչյունավոր էին 2019 թվականի օրիգինալ ֆիլում: Ֆիլմի ռեժիսորը Բարրի Ջենկինսն է (<<Լուսնի ասպետը>> Moon Knight):

Ֆիլմի ստեղծման համար կիրառել են նույն տեխնիկական լուծումները, որոնք եղել են առաջին ֆիլմի ժամանակ: Այլ մանրամասներ ֆիլմից դեռևս հայտնի չեն: