Սկսվել են Mortal Kombat 2 ֆիլմի նկարահանումները

Ավստրալիայում պաշտոնապես սկսվել են “Mortal Kombat” ֆիլմի շարունակության նկարահանումները: Պրոդյուսեր Թոդդ Գարները հայտնել է “Mortal Kombat” ֆիլմի շարունակության նկարահանումների մեկնարկի մասին, հրապարակելով դերասանական կազմի լուսանկարը, որոնց տեսնելու ենք սիքվելում: Գարները խոստացել է հաշվի առնել հանդիսատեսի և ֆանատների բոլոր դիտողությունները: Լուսանկարին կից կատարելով <<Նոր ընկերներ և հին ընկերներ…>> գրառումը:

Մենք սկսում ենք, անհամբերությամբ սպասում եմ նկարահանումների մեկնարկին: Եվ հավատացեք, մենք ձեզ լսել ենք, մենք սովորել ենք սխալների վրա և այժմ “Mortal Kombat 2” ֆիլմը լինելու այնքան թույն, որքան դա հնարավոր է: Ես 100 տոկոս պաշտպանում եմ յուրաքանչյուրի սեփական կարծիքը, բայց ես իրավունք ունեմ բլոկ անել բոլորին, ովքեր կհարձակվեն իմ վրա: Այնպես որ բոլորին հաջողակ ընթացք – ասել է Թոդդ Գարներ:

Լուսանկարում կարող ենք տեսնել Կարլ Ուրբանին (վերջին շրջանում առավել հայտնի է “The Boys” սերիալում), ով մարմնավորելու է Ջոնի Քեյջին (Կարլ Ուրբանին կարող ենք տեսնել Mortal Kombat 2 ֆիլմում), ինչպես նաև Ադելին Ռուդոլֆին (Կիտանա), Աննա Տհու Նգուենին (Սինդել) և ոչ միայն:

Ֆիլմի ռեժիսորը Սայմոն Մակկույդն է, ով ֆիլմի առաջին մասի ռեժիսորն էր, սցենարը՝ Ջերեմի Սլեյթեր (Մարվելի <<Լուսնի ասպետը>> սերիալի սցենարիստը):

Ֆիլմի նկարահանումները կավարտվեն սեպտեմբերին, իսկ պրեմիերան տեղի կունենա հավանաբար հաջորդ տարի: