The Boys 3-րդ եթերաշրջանի թրեյլերը

Թույն սերիալին, թույն թրեյլեր: Սա այն դեպքն է, երբ լրացուցիչ խոսքեր հարկավոր չեն, որպեսզի հետաքրքրեն ֆանատներին: Կլիպային մոնտաժ, մի քանի ինտրիգային ակնարկներ, Imagine Dragons խմբի “Bones” երգի տպավորիչ տրեկ (Ձեզ նույնպես հիշեցրեց Արքեյնի սաունդտրեկին) և այսքանն էլ բավական է, որպեսզի “The Boys” սերիալի ֆանատները խենթանան անհամբերությունից, քննարկելով տարբեր թեորիաներ՝ կնդունի արդյուք Բուչերը <<Վի սրվակը>>, թե կշարունակի պատժել խենթ սուպերհերոսներին իր մեթոդներով:

Ամազոն ընկերությունը ներկայացրեց The Boys սերիալի երրորդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Կադրում դաժանությունը, արյունոտ տեսարանները և խենթությունները անպակաս են:

Սերիալի հեղինակները ի սկզբանե ոգեշնչվում էին <<թերթերի գլխագրերից>> և ներկայացնում այն իրականությունը, որը տեղի է ունենում ժամանակակից Ամերիկայում սուպերհերոսների աչքերով: Երրորդ եթերաշրջանում ավելի մանրամասն կներկայացնեն Vought կազմակերպությունը, թե ինչպես է այն ազդել Ամերիկայի պատմության վրա:

Թրեյլերի վերջում տեսնում ենք “The Boys”-ի նորեկին՝ զինվորիկին (Ջենսեն Էկլս): Դերասանը ասում է, որ իր համար շատ տարօրինակ էր 18+ նախագծում մասնակցություն ունենալ՝

Սցենարը կարդալու ընթացքում իմ աչքերը զարմանքից ապշել էին: Գրողը տանի ինչպես կարող են նրանք այսպես անել – հիացած պատմում էր Էկլսը:

Այս մանկական հիացմունքին Կարլ Ուրբանը (Բիլի Բուչերի դերակատարը)՝ ով սովոր է “The Boys” սերիալի հեղինակի (Էրիկ Կրիպկեի) խենթություններին ասում է, որ Էրիկ Կրիպկեն խոստացել է այնպիսի մի համարձակ և շոկային եթերաշրջան, որ ոչ ոք նման բան չի կարող գտնել կինոի և հեռուստատեսության պատմության որևէ նախագծում: Կրիպկեն հաստատել է, որ 3-րդ եթերաշրջանի առաջին տասը րոպեները ամենագժոտն են, որն իր թիմ երբևէ արել է: Իր հերթին Ջեկ Կուեյդին ևս նշել էր, որ 3-րդ եթերաշրջանը լինելու է ավելի խելահեղ, քան նախորդներն էին:

Իսկ այս տարվա ավարտին արդեն կսկսեն 4-րդ եթերաշրջանի նկարահանումները:

Սերիալի պրեմիերան տեղի կունենա Հունիսի 3-ին: