Լուսնի Ասպետը (Moon Knight) ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 18.01.2022
Մարվել ընկերությունը ներկայացրեց <<Լուսնի Ասպետը>> ֆիլմի առաջին թրեյլերը Օսկար Այզեքի մասնակցությամբ:
Ֆիլմի գլխավոր հերոսը հասարակ վաճառող Սթիվեն Գրանդն է, ով ունի հոգեբանական լուրջ խնդիրներ և տառապում է անձի դիասոցիատիվ խանգարումով: Նա պարբերաբար ունենում է հիշողության կորուստներ և մի օր բացահայտում է, որ ապրում է երկակի կյանքով: Սթիվենի ալտեր էգոն հմուտ վարձկան Մարկ Սպեկտորն է, ում Եգիպտոսում հատուկ օպերացիայի ժամանակ մահից փրկում է եգիպտական Աստված Խոնսուն: Փրկության դիմաց նա պահանջում է դառնալ իր երկրային մարմնացումը՝ <<Լուսնի Ասպետը>>:
<<Լուսնի Ասպետը>> նոր արկածային սերիալ է, որի հերոսը ճանապարհորդում է ամբողջ աշխարհով և բազմաթիվ անձերից, ովքեր ապրում են իր ներսում, ներքաշվում են աստվածների մահացու պատերազմների մեջ:
Սերիալի պրեմիերան սպասվում է Մարտի 30-ին՝ Դիսնեյ Պլյուսի եթերում:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ