Սիրված մուլտֆիլմերը կունենան շարունակություն

Վերջին տարիներին Դիսնեյ ընկերության ստեղծած օրիգինալ մուլտֆիլմերը ֆինանսական առումով այնքան էլ հաջողված չէին: “Strange World” մուլտֆիլմը ձախողվել է համաշխարհային վարձույթում, ունենալով 74 մլն. դոլար եկամուտ և մեկ ամիս կինոթատրոններում ցուցադրելուց հետո, այն տեղափոխվեց Դիսնեյ+ սթրիմինգային ալիքի եթեր: <<Էնկանտո>> մուլտֆիլմը ունեցել է 256 մլն. դոլար եկամուտ, սակայն այս ցուցանիշը ևս չի գոհացրել ընկերութայն ղեկավար կազմին: Այս ամենից հետո զարմանալի չէ, որ ընկերությունը հիմնական շեշտադրումը կատարել է արդեն հաջողված մուլտֆիլմերի շարունակության ստեղծման վրա:

Դիսնեյ ընկերության նախագահ Բոբ Այգերը հայտարարեց միանգամից մի քանի նախագծերի աշխատանքների մասին:

Ես ուրախ եմ հայտարարել, որ աշխատանքային փուլում են գտնվում պոպուլյալ մուլտֆիլմերի շարունակությունները՝ <<Խաղալիքների պատմություն>> (Toy Story), <<Սառցե սիրտը>> (Frozen) և <<Կենդանապոլիս>>(Zootopia, ի դեպ վերջերս տեղի ունեցավ նաև “Zootopia+” մուլտսերիալի պրեմիերան՝ Նոյեմբերի գլխավոր սերիալները) մուլտֆիլմները – նշեց Բոբ Այգերը:

Նշված 3 երկարապատումները ընկերությանը բերել են միլիարդավոր դոլարների եկամուտ և <<Օսկար>> մրցանակ (Օսկար 2022 անվանակարգերը, ծանոթացիր նաև Օսկար - գիպսից մինչև ոսկի ստեղծման պատմությանը): <<Սառցե սիրտը 2>> մուլտֆիլմը ունեցել է 1.45 մլրդ. Դոլար եկամուտ, <<Խաղալիքների պատմություն 4>>-ը և <<Կենդանապոլիս>> մուլտֆիլմերը յուրաքանչյուրը 1 մլրդ. Դոլարից մի փոքր ավել եկամուտ:

Այգերը մուլտֆիլմերի պրեմիերայի օրերը և հեղինակներին չնշեց և ավելացրեց, որ այսուհետ ավելի խիստ են լինելու նախագծերի որակի հսկողության առումով: Պատճառը այն է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Դիսնեյ+ սթրիմինգային ալիքը կորցրել է 2.4 մլն. բաժանորդներ: