Կոկո մուլտֆիլմը կունենա շարունակություն
-
Նորություններ
- հրապարակվել է 24.03.2025
Դիսնեյ և Պիքսար ընկերությունները հայտարարել են անիմացիոն օսկարակիր Կոկո մուլտֆիլմի շարունակության մասին: Այս պահին սակայն սյուժեի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
«Կոկո 2» մուլտֆիլմը պաշտոնապես մեծ էկրաններին կլինի 2029 թվականին – նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Ըստ “Variety” պարբերականի, ներկա պահին մուլտֆիլմի աշխատանքները գտնվում են նախնական փուլում:
Չնայած նրան, որ մուլտֆիլմի աշխատանքները նոր են սկսվել, մենք գիտենք, որ այն լինելու է հումորով և արկածներով լի: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե մոտ ժամանակներս ձեզ հետ երբ ենք կիսվելու մանրամասներով – նշում է Դիսնեյ ընկերության գլխավոր տնօրեն Բոբ Այգերը:
Մուլտֆիլմի շարունակության վրա աշխատելու են առաջին մասի ռեժիսորներ Լի Անկրիչը և Էդրիան Մոլինան: Պրոդյուսեր՝ Մարկ Նիլսեն, ով հանդիսանում է Պիքսար ընկերության «վետերաններից», աշխատել է «Խաղալիքների պատմությունը 4» և «Գլուխկոտրուկ 2» մուլտֆիլմերի վրա:
2017 թվականի օրիգինալ մուլտֆիլմը շատ է սիրվել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինոքննադատների կողմից: Մուլտֆիլմը արժանացել է երկու Օսկար մրցանակի՝ «Լավագույն անիմացիոն մուլտֆիլմ» և «Լավագույն երգ» անվանակարգերում:
Մուլտֆիլմը հիմնված է մեքսիկական մշակույթի վրա, այն պատմում է «Մեռյալների օր» տոնի մասին, որտեղ ըստ սյուժեի, 12-ամյա Միգելը երազում է կիթար նվագելու մասին, չնայած այն հանգամանքին, որ իր ընտանիքը արգելել է նրան երաժշտությամբ զբաղվել: Տղան որոշում է գաղտնի մասնակցել մրցույթի և պատահական հայտնվում է «Մեռյալների աշխարհում», որտեղ իմանում է իր նախնիների իրական պատմությունը:
Ի դեպ դեռ «Խաղալիքների պատմությունը 4» մուլտֆիլմից հետո Պիքսար անիմացիոն ստուդիոն հայտարերել էր, որ այն լինելու է ընկերության վերջին սիքվելը, սակայն համավարակից և մի շարք անհաջող նախագծերից հետո ընկերոթյունը որոշում է վերադառնալ արդեն փորձված և աշխատող մեթոդի և վերջին ժամանակներս ընկերությունը կենտրոնացել է իր հաջողված մուլտֆիլմերի շարունակությունների վրա (2018 թվականին`«Սուպերընտանիքը 2», 2024 թվականին` «Գլուխկոտրուկ 2»): «Սուպերընտանիքը 2» համարվում էր ամենաեկամտաբեր մուլտֆիլմը ողջ պատմության ընթացքում, աշխատելով 1.24 մլրդ. դոլար: 2024 թվականի ամռանը «Գլուխկոտրուկ 2» մուլտֆիլմը գերազանցում է այդ ցուցանիշը՝ 1.66 մլրդ. դոլար, առաջ անցնելով «Առյուծ արքա» ֆիլմից և այժմ զբաղեցնում է ամենակեկամտաբեր ֆիլմերի 9-րդ հորիզոնականը:
Պիքսարի ավելի վաղ աշխատանքները՝ 2023-ի «Էլեմենտալ» և 2022 թվականի «Լայթեր» (դիտե՛լ Լայթեր մուլտֆիլմի առաջին թրեյլերը, Լայթեր մուլտֆիլմի երկրորդ թրեյլերը) մուլտֆիլմերը չեն ունենում նույն հաջողությունը: Ներկա պահին ընկերությունը աշխատում է «Խաղալիքների պատմությունը 5» և «Սուպեր ընտանիք 3» մուլտֆիլմերի վրա:
Կինոմատոգրաֆիայի նոր ռեկորդը. 2024-ի ԹՈՓ 10 ամենեկամտաբեր ֆիլմերը