Օսկար - գիպսից մինչև ոսկի
-
20-21-րդ դար
- հրապարակվել է 18.03.2022
Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը յուրաքանչյուր կինոգործչի ամենացանկալի բարձրագույն պարգևն է: Օսկարի երեկոն ամենակարևոր կինոիրադարձությունն է ամբողջ աշխարհում:
Օսկար մրցանակաբաշխության հիմնադիրը Լյուիս Բարտ Մայերն է՝ Metro Goldwin Mayer կինոընկերության ղեկավարը: Ակադեմիայի մրցանակների կոմիտեն եղել է այն բաժիններից մեկը, որն այն ժամանակ այնքան էլ կարևոր չէր համարվում: Մրցանակներ հանձնելու գաղափարը հաճելի էր, բայց կային ավելի կարևոր գործեր՝ աշխատանքի պայմանները կինոստուդիայում, իմիջի բարելավում, կինոյի նոր տեխնոլոգիաներ:
Ընդամենը երկու տարի անց ակադեմիան որոշում է մրցանակներ հանձնել կինոյում ունեցած արժանիքների համար, այն էլ 12 անվանակարգերում: Առաջին մրցանակաբաշխությանը տեղի ունեցել Ռուզվելտ հյուրանոցում, որը բավականին հեռու էր ներկայիս քշեղ ու գունեղ միջոցառումից: Մասնավոր ճաշի տոմսի գինը ընդամենը 5 դոլար էր (ներկայիս գումարով մոտ 74 ԱՄՆ դոլար): Մրցանակաբաշխությանը մասնակցում էր մոտ 300 հյուր և միջոցառումը տևեց 15 րոպե: Մնացած ժամանակում արվեստի գործիչները ճաշում էին և զրուցում: Կինոակադեմիայի մրցանակաբաշխության արդյունքները հրապարակում էին միջոցառումից երեք ամիս առաջ, այդ պատճառով էլ չկար <<հաղթողների ինտրիգ>>: Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ հետագայում Օսկարը կարող է դառնալ ամենակարևոր կինո-իրադարձությունը աշխարհում:
Առաջին ոսկե արձանիկը ստացել է համր կինոյի աստղ, գերմանացի դերասան Էմիլ Յանիսը, իսկ լավագույն ֆիլմ է ճանաչվել <<Թևեր>> կինոնկարը: Ֆիլմը ցուցադրվում էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և այն պատմում էր երկու օդաչուների մասին, ովքեր սիրահարված էին միևնույն կնոջը:
Օսկարի երկրորդ մրցանակաբաշխությունը ավելի համեստ էր, քանի որ հավակնորդների թիվը արդեն յոթն էր: Փոխարենը մրցանակաբաշխությունը առաջին անգամ հեռարձակվեց ռադիոյով:
Միջոցառման ժամանակ եղել են նաև զավեշտալի դեպքեր: 1938 թվականի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ երկրորդ պլանի լավագույն կին դերասանուհու մրցանակը ստացել է Էլիս Բրեյդին (<<Հին Չիկագո>> ֆիլմի համար), սակայն վատառողջ լինելու պատճառով դերասանուհին ներկա չի գտնվում դահլիճում: Այդ պահին դերասանուհու անունից բեմ է բարձրանում մի անհայտ տղամարդ, որին էլ հանձնում են Օսկար մրցանակը: Մինչ կազմակերպիչները հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ, ինքնակոչը անհայտանում է: Անձի ով լինելը և արձանիկի հետագա ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ:
Հաջորդ տարի ոսկե արձանիկը պաշտոնապես ստացավ <<Օսկար>> անվանումը, իսկ մինչև պաշտոնական անվանումը, այն պարզապես կոչվում էր <<մրցանակ արժանիքների համար>>: Մրցանակաբաշխությունը նույնպես ստացավ իր անվանումը՝ <<Օսկար մրցանակաբաշխություն>>:
Սեդիրկ Գիբբոնսը և Ջորջ Սթենլին
Օսկար արձանի դիզայնը մշակել է նկարիչ-բեմադրող Սեդիրկ Գիբբոնսը, իսկ քանդակագործ Ջորջ Սթենլին ձուլել է արձանիկը մետաղների խառնուրդից, որը պատված է 24 կարատանոց մաքուր ոսկուց:
Օսկարի առաջին ռեկորդակիրներից է <<Քամուց քշվածները>> ֆիլմը: Հարավ-ամերիկյան կյանքի մասին պատմական սիրավեպը շահել է 8 Օսկար մրցանակ և եղել է առաջին օսկարակիր գունավոր կինոնկարը: Ֆիլմը նաև առանձնանում էր նրանով, որ առաջին անգամ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթում է սևամորթ դերասանուհին: Չնայած նրան որ դերասանուհի Մակդենիելը ներկա էր միջոցառմանը, բայց ռասայական խտրականության պատճառով նրան մի կերպ են թողել ներս մտնի և նա ստիպված է եղել նստել վերջին շարքում, առանձին սեղանի մոտ:
Այդ մրցանակաբաշխությունից հետո մրցանակաբաշխության ընթացակարգը փոփոխվում է: Սովորաբար լրագրողներին նախօրոք հայտնում էին հաղթողների անունները և նրանք խոստանում էին չբարձրաձայնել: Բայց “Los Ageles Times” լրագիրը չի պահում իր խոստումը և հրապարակում է հաղթողների ցանկը մինչև մրցանակաբաշխությունը: Այդ պատճառով արդեն հաջորդ տարի, հայտնվում են ավանդական կնիքով ծրարները, որոնք բացում են հենց միջոցառման ժամանակ:
Օսկարի 13-րդ միջոցառման ժամանակ առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, ով իր ելույթի ժամանակ խոսում է երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Պատերազմի հետևանքով մետաղների քանակը չէր բավարարում անգամ արձանիկ ձուլելու համար: Այդ ժամանակ Օսկար արձանիկը ստանում էին գիպսից, որը պարզապես ներկում էին ոսկեգույն: Պատերազմի ավարտից հետո առաջարկում են բոլոր գիպսե օսկարակիրներին, իրնեց մրցանակները փոխարինել մետաղականով:
20-րդ դարի կեսերին Կինոակադեմիան որոշում է պաշտպանել մրցանակները և արգելում է օսկարակիրներին կամ իրենց ժառանգներին վաճառել արձանիկը: Մինչև վաճառելը նրանք պետք է հետ վերադարձնեին արձանիկը Կինոակադեմիային 1 դոլար արժեքով:
1953 թվականին Օսկար մրցանակաբաշխությունը առաջին անգամ ցուցադրեցին ամերիկյան հեռուստատեսությամբ, իսկ 16 տարի անց հեռարձակվեց նաև ամբողջ աշխարհով:
<<Եվ Օսկարը ստանում է>> հիշարժան արտահայտությունը եկել է փոխարինման <<և հաղթող է ճանաչվում>> արտահայտությանը: Ընդամենը 30 տարի անց Կինոակադեմիան որոշում է, որ նոր ցիտատը ավելի պոլիտկորեկտ է:
Օսկարը մինչ այժմ համարվում է ամենամյա գլոբալ մեդիա իրադարձությունը: Միլիոնավոր մարդիկ դիտում են մրցանակաբաշխությունը և անհանգստանում հավակնորդների համար: