Քրուելա 2 ֆիլմը լինելու է մյուզիքլ
-
Նորություններ
- հրապարակվել է 03.09.2022
Էմմա Սթոունի մասնակցությամբ <<Քրուելա>> կրիմինալ կատագերգությունը, որը դուրս էր եկել անցած տարի, ունենալու է շարունակություն: Ֆիլմը Լոս Անջելոսում եղել է հետքովիդյան առաջին պրեմիերան և համաշխարհային վարձույթում աշխատել է 233.5 մլն. դոլար:
Կինոքննադատների կողմից ֆիլմը հավանության է արժանացել և ստացել է Օսկար մրցանակ: Այն նաև մեծ դիտողականություն է ապահովել Disney+ սթրիմինգային ալիքով: Այս ամենը հաշվի առնելով զարմանալի չէ, որ Դիսնեյ ընկերությունը որոշում է կայացրել նկարահանել ֆիլմի շարունակությունը: Համացանցում շրջանառվող լուրերի այն լինելու է մյուզիքլ, հաշվի առնելով Էմմա Սթունի ոկալային և պարային հմտությունները: Խոսակցություններ կան անգամ, որ Դիսնեյ ընկերությունը հրավիրել է նաև Թեյլոր Սֆիֆթին, որպես Քրուելայի <<հակառակորդ>>:
Նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի: Ֆիլմի ռեժիսորը կրկին Քրեյգ Գիլեսփին է և այն հարցին թե պատմության շարունակությունը ինչպիսին է լինելու, նա պատասխանել է՝
Կարծում եմ հետագայում կզարգացնենք այս պատմությունը: Այժմ գտնվում ենք հետազոտման փուլում, բայց մենք ունենք բազում մտքեր, որոնք իսկապես հետաքրքիր են և կլանող: Հավանաբար այն կլինի ընդհանրապես ուրիշ ֆիլմ:
Դիսնեյի պաշտոնական ներկայացուցիչները այս առիթով մեկնաբանություններ չեն անում: