Նոյեմբերի գլխավոր սերիալները

Ըստ ավանդույթի նոյեմբեր ամսին սերիալային ինդուստրիան ակտիվանում է: Ձեզ ենք ներկայացնում ամսվա կարևոր սերիալները:

Կենդանապոլիս+ | Zootopia+

Դեռ անցած տարի տեղի ունեցած Disney Day միջոցառման ժամանակ (Disney Plus Day – անհավանական անոնսների հրավառություն) տեղեկացանք, որ Դիսնեյ ընկերությունը իր սթրիմինգային ալիքի համար աշխատում է “Zootopia+” մուլտսերիալի վրա:

2016 թվականի դիսնեյան օսկարակիր մուլտֆիլմը ունենալու է շարունակություն սերիալային ֆորմատով: Մուլտսերիալը լինելու է լիամետրաժ մուլտֆիլմի շարունակությունը և բացահայտելու է մեգապոլիսում բնակվող կենդանիների կյանքը:

Մուլտսերիալի սյուժեն դեռ պահվում է գաղտնի, հայնի է միայն այն, որ հեղինակները պահպանել են օրիգինալ մուլտֆիլմի ոճը և զարգացնելու են արդեն իսկ ծանոթ պատմությունը: Հանդիսատեսին ներկայացնելու են այնպիսի տեղանքներ, որոնք հիմնական մուլտֆիլմում բացահայտված չեն եղել և կպատմեն Կենդանապոլիսի այլ բնակիչների մասին:

Մուլտսերիալի վրա աշխատել են Կլարկ Սպենսերը (հիմնական մուլտֆիլմի հեղինակը), ով եղել է նաև այլ հիթային և սիրված մուլտֆիլմերի պրոդյուսերը՝ <<Վոլտ>>, <<Ռալֆը ընդդեմ ինտերնետի>> և <<Էնկանտո>>:

Մուլտսերիալի պրեմիրան տեղի կունենա նոյեմբերի 10-ին:

Ուենսդեյ | Wednesday

Նոյեմբերի 23-ին տեղի կունենա <<Ադամս ընտանիք>>-ի մասին պատմող սերիալը, որը Թիմ Բարթոնի և Նեթֆլիքս ընկերության համատեղ ստեղծագործությունն է: Սերիալը համեմված է լինելու սև հումորով: Հիմնական պատմությունը զարգանալու է գլխավոր կերպարներից մեկի՝ Ուեսդեյի շուրջ: Մռայլ կատագերգության սյուժեն վերաիմաստավորվելու է:

Դեպքերի զարգացման կենտրոնում լինելու է Ուենսդեյը՝ Գոմես և Մորտիշ Ադամսների դուստրը, ում հերթական դպրոցից հեռացնելուց հետո, տեղափոխ են Նեվերմոր ակադեմիա, որտեղ հաճախում են իր նման <<տարօրինակ>> աշակերտները:

Ակադեմիայում տեղի են ունենում անհասկանալի դեպքեր և Ուենսդեյը ներքաշվում է հետաքննության մեջ, փորձելով գտնել սերիական մարդասպանին: Նա պարզում է, որ ակադեմիան թաքցնում է տարբեր գաղտնիքներ:

Դիտե՛լ Wednesday սերիալի 2-րդ թրեյլերը

Ուիլոու | Willow

Ռոն Հովարդի <<Ուիլով>> (“Willow”) ֆիլմը վաղուց համարվում է դասական և 80-ականների նոստալգիկ ֆենթզի ֆիլմերից մեկը: “Lucas Film”-ի ստեղծագործությունը սիրում են հատկապես այդ տարիներին մեծացած երեխաները և անվանում են ընտանեկան լավագույն հեքիաթներից մեկը:

Դիսնեյ+ սթրիմինգային ալիքի առջև այժմ պատասխանատու առաջադրանք է դրված՝ չհուսահատեցնել նոստալգիկ ֆիլմի սիրահարներին և միևնույն ժամանակ ներգրավել երեխաների նոր ֆան-բազա Ամանորի նախաշեմին:

Մեկ փաստ, որը վստահաբար կուրախացնի ֆիլմի երկրպագուներին: 34 տարի անց իր դերին կվերադառնա Ուրվիկ Դեվիսը: Ֆիլմի պրոդյուսերն է Ռոն Հովարդը:

Սերիալի գլխավոր դերում Ուիլոու Յուֆգուդն է՝ բարի թզուկը, ով օժտված է կախարդական ունակությամբ: Մի օր իր ֆերմայից ոչ հեռու նա գտնում է նորածին աղջնակի: Ավելի ուշ Ուիլոուն իմանում է մարգարեությունը, որ հենց նորածին աղջիկը պետք է վերջ դնի չար կախարդի իշխանությանը:

Տարիներ անց, մանկական արկածներից հետո, հասունացած հերոսուհին վերդառնում է Ուիլոուի մոտ, որպեսզի իր նոր ընկերների հետ միասին ուղևորվի վտանգավոր ճանապարհորդության՝ կռիվ տալու չար ուժերի դեմ: