Դիսնեյը նշել է Frozen 3 մուլտֆիլմի պրեմիերայի օրը

“Variety” Պարբերականը հայտնում է, որ Դիսնեյ ընկերությունը տեղեկացրել է «Սառցե սիրտը 3» մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2027 թվականի նոյեմբերի 24-ին: Ինչպես նաև այտնի է դարձել, որ «Սառցե սիրտը 4» մուլտֆիլմը զուգահեռ մշակվում է 3-րդ մասի հետ և էկրաններին կլինի արդեն 2028-ին: Մուլտֆիլմի 3-րդ և 4-րդ մասերի ռեժիսորը կրկին լինելու է Ջեննիֆեր Լին:

D23 միջոցառման ժամանակ մուլտֆիլմի ռեժիսորը ներկայացրել է «Սառցե սիրտը 3» մուլտֆիլմի կոնցեպտ արտը, որին պատկերված են Աննան (Օլաֆ ձնեմարդը նույնպես նստած է Աննաի ձիու վրա) և Էլզան ձիերի վրա, իսկ փոքր ինչ հեռու նկատում ենք խորհրդավոր չարագործի շողքը:

Ռեժիսորը նշել է, որ մուլտֆիլմի շարունակությունը գլխավոր հերոսներին այնքան շատ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանների համար անհրաժեշտ է միանգամից 2 լիամետրաժ մուլտֆիլմ (մուլտֆիլմի 4-րդ մասի վերաբերյալ դեռևս անցած տարի նոյեմբերին ակնարկել էր Դիսնեյ ընկերության տնօրեն Բոբ Այգերը):

Դեռևս 2020-ին ԶԼՄ-ներում շրջանառվում էին այն լուրերը, որ մուլտֆիլմի շարունակությունը պատմելու է Աննաի և Էլզայի ծնողների մասին, որոնց ղեկավարում էին Էրենդելլ հորինված քաղաքը: Քույրիկները իմանալով, որ իր ծնողները ողջ են մնացել սարսափելի փոթորիկից՝ ուղևորվում են որոնողական աշխատանքներ կատարելու:

Հիշեցնենք, որ մուլտֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել 2013 թվականին և համաշխարհային վարձույթում աշխատել է 1 մլրդ. դոլար և երկու Օսկար մրցանակ, իսկ 2-րդ մասի պրեմիերան՝ 2019 թվականին: