Black Panther 3 ֆիլմը գտնվում է մշակման փուլում

Դերասանուհի Լեյտիշա Ռայթը, ով “Black Panter: Wakanda Forever” ֆիլմում մարմնավորում էլ գլխավոր հերոսներից մեկի կերպարը, նշել է որ ֆիլմի 3-րդ մասի աշխատանքները արդեն սկսվել են:

“Black Panter: Wakanda Forever” ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել անցած տարի նոյեմբերին և բնականաբար մոտակա երկու տարիների ընթացքում չարժե՝ ստեղծագործական թիմին անհրաժեշտ է հանգիստ: Ֆիլմի ռեժիսորը կրկին լինելու է Ռայան Կուգլերը:

Կարծես ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Վերջին մի քանի տարիները մենք ջրտնաջան աշխատում էինք ֆիլմի երկրորդ մասի վրա, այդ պատճառով մեզ անհրաժեշտ է մի փոքր շունք քաշել: Նկարահանումները դժվար թե սկսվեն մոտակա ժամանակներս, բայց մենք երջանիկ կլինենք հանդիսատեսին նվիրել հաջորդ ֆիլմը – ասաց Լեյտիշա Ռայտը ի պատասխան այն հարցին, թե Մարվել ընկերություն է երբ կանաչ լույս կվառի ֆիլմի երրորդ մասի համար:

Պաշտոնապես Մարվել ընկերությունը այս նորությունը չի հաստատել, բայց վստահաբար ընկերությունը չի ցանկանա հրաժարվել այս մտքից: Հիմնական ֆիլմի 2-րդ մասը համաշխարհային վարձույթում ունեցել է 831մլն. եկամուտ (ֆիլմի ստեղծագործան բյուջեն կազմել է 250 մլն. դոլար) և զիջել է ֆիլմի առաջին մասին՝ 1.3 մլրդ. դոլար եկամուտ, սակայն ընդհանուր առմամբ արդյունքները գոհացնող են:

Ֆիլմի շարունակության ստեղծմանը նպաստում է նաև այն փաստը, որ “Black Panter: Wakanda Forever” ֆիլմը անցել է կինոի պատմությունը, որը եղել է առաջին բլոկբասթերը բերել է առաջին մրցանակը Մարվել ընկերությանը: Անջելա Բասեթը արժանացել է <<Ոսկե գլոբուս 2023>> մրացանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում:

Հիշեցնենք, որ  “Black Panter: Wakanda Forever” (դիտե՛լ Black Panther: Wakanda Forever ֆիլմի 2-րդ թրեյլերը) ֆիլմը պատմում է Վականդայի և ստորջրյա չարագործ Նեմորի հակամարտության մասին: Այս պատմության մեջ մեծ դեր ունի Շուրին, ով փորձում է հաղթահարել ճգնաժամը, որն առաջացել է իր եղբոր կորստից հետո:

Ի սկզբանե ֆիլմի սցենարը այլ է եղել, այն փոփոխվել է Չեդվիգ Բոուզմանի մահից հետո, ով նախկինում մարմնավորել էր Վականդայի արքայի դերը: