How to Train Your Dragon մուլտֆիլմը կէկրանավորեն
-
Նորություններ
- հրապարակվել է 16.02.2023
Վերջին ժամանակներս հաճախ տեսնում ենք հայտնի և սիրված ֆիլմերի և մուլտֆիլմերի ռիմեյքները: “The Hollywood Reporter”-ը հայտնում է, որ Universal ընկերությունը և DreamWorks անիմացիոն ստուդիոն որոշել են էկրանավորել “How to Train Your Dragon” մուլտֆիլմը, որը լինելու է լիամետրաժ կինոնկար իրական դերասաններով:
2010 թվականին ստեղծված համանուն օրիգինալ մուլտֆիլմը պատմում է վիկինգների կղզու մասին, որոնք անընդհատ կռվում են տեղի վիշատների հետ: Իկկինգ ցեղի առաջնորդի որդին, ով իր թույլ կազմվածքով տարբերվում է կղզու մյուս բնակիչներից, որոշում է որսալ վտանգավոր վիշատ Գիշերային Ֆուրիին: Տղային հաջողվում է մեծ վնաս հասցնել վիշապին և որոշում է վիրավոր կենդանուն վարժեցնել: Իր արարքը ազդում է ամբողջ կղզու և իր բնակիչների վրա:
Հետագայում մուլտֆիլմը ունենում է ևս երկու շարունակություն և մուլտսերիալներ: Հիշեցնենք որ մուլտֆիլմի տրիկվելը տեղի է ունեցել 2019 թվակնին: Նոր ֆիլմի էկրանավորման ռեժիսոր և սցենարիստը Դին Դեբլուան է, ով հանդիսանում է օրիգինալ եռապատման սցենարիստը:
Միայն համաշխարհային կինովարձույթում եռապատումը աշխատել է 1.5 մլրդ. դոլար:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի մարտի 14-ին:

