Կախարդը սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք հաջորդ տարի

Նեթֆլիքս ընկերությունը TUDUM 2022 ֆան-միջոցառման ժամանակ ներկայացրեց <<Կախարդը>> սերիալի 3-րդ եթերաշրջանի և <<Կախարդի ծագումը>> (The Witcher: Blood Origin) մինի սերիալի պրեմիերայի օրերը:

Հենրի Քավելի մասնակցությամբ <<Կախարդը>> սերիալի 3-րդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի ամռանը: Իսկ այս տարվա ավարտին կտեսնենք <<Կախարդը>> սերիալի նախապատմությունը`”Blood Origin” (Կախարդի ծագումը (The Witcher: Blood Origin) սերիալի թրեյլերը), որը պատմելու է թե ինչպես են առաջացել կախարդները: Սերիալի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 25-ին:

Նախապատմությունում կներկայացնեն, թե ինչպես են առաջացել մարդիկ, էլֆերը, գնոմները և այլ եակներ: Մինչ այս դեպքերը մարդիկ չէին տիրապետում կախարդանքին:

Սերիալի նկարահանումները սկսվել են մարտ ամսին (Կախարդը սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք 2023-ի գարնանը) և տեղի են ունեցել մի քանի երկրներում, ներառյալ Իտալիայում և Մարոկոյում: Նկարահանումները ընդհատվել են սերիալի գլխավոր դերասանի՝ Հենրի Քավելի քովիդ հիվանդության պատճառով:

Ավելի վաղ նշել էին (Ավարտվել են Կախարդը (Witcher) սերիալի 3-րդ եթերաշրջանի նկարահանումները):