Շոն Լեվին կլինի DeadPool 3 ֆիլմի ռեժիսորը

Ռայան Ռեյնոլդսը և Շոն Լեվին միասին արդեն նկարահանել են <<Գլխավոր հերոսին>> (Free Guy), վերջերս ներկայացրեցին նաև <<Պրոյեկտ Ադամ>>-ը (Նեթֆլիքս ընկերության) և շուտով նորից կմիավորվեն DeadPool 3 ֆիլմի նկարահանումների համար: Այժմ սա պաշտոնական է:

Ինչպես հայտնի է նրանք երկուսն էլ հանդիսանում են Դեդփուլի հիմնական շարժիչ ուժը: Ռայան Ռեյնոլդսը ոչ միայն մանրմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսին, այլև հանդես է գալիս որպես պրոդյուսեր, սցենարի համահեղինակ: Ֆիլմի սցենարական աշխատանքներով զբաղվելու են <<Դեփուլ 1>> և <<Դեդփուլ 2>> ֆիլմերի սցենարիստներ Փեթ Ռիզը և Փոլ Վերնիկը:

Ֆիլմի պրոդյուսեր Քեվին Ֆայգին հաստատում է, որ <<Դեդփուլ 3>> ֆիլմը կպահպահի իր 18+ տարիքային ռեյթինգը և կլինի ոչ պակաս արյունոտ քան առաջին երկու ֆիլմերն են: Դեդփուլի 3-րդ ֆիլմը լինելու է կերպարի նորամուտը Մարվելի կինոաշխարհում:

Ֆիլմը պետք չէ սպասցել 2024 թվականից ոչ շուտ, քանի որ Շոն Լեվին զբաղված է "Stranger Things" սերիալի աշխատանքներով (կարդա նաև Stranger Things սերիալի 4-րդ եթերաշրջանը լինելու է ամենամաշտաբայինը նյութը):

Ֆիլմի նկարահանումները սկսեն Մայիս ամսին: