“The Sandman” սերիալը կունենա շարունակություն

“The Sandman” գրաֆիկական նովելի էկրանավորումը ֆանատների և մամուլի կողմից արժանացել է դրական արձագանքների և Նեթֆլիքսին բերել է բարձր ռեյթինգներ: Սակայն ընկերության ղեկավարությունը չէր շտապում հաստատել երկրորդ եթերաշրջանը: Որոշ ժամանակ անգամ շրջանառվում էին լուրեր, որ սթրիմինգային ալիքը կարող է փակել ֆինանսական առումով թանկ և բարդ ստեղծագործական աշխատանքներով իրենց սերիալը:

Նիլ Գեյմանի գրաֆիկական նովելը պատմում է երազների տիրակալ Մորփեոսի մասին, ով երկար տարիներ լինում է փակված թակարդում: Հայտնվելով ազատության մեջ, նա հայտնաբերում է, որ իր թագավորությունը ապրում է ոչ դժվար ժամանակաշրջան, իսկ իր ուժի անձնական իրերը անհայտացել են:

Նեթֆլիքսը շարունակում է Մորֆեյի անհավանական արկածներով պատմությունը:

“The Sandman”-ը պրեմիերայի առաջին 3 օրում ունեցել է 70 մլն. ժամ դիտողականություն: Երկրորդ շաբաթում դիտողականությունը գերազանցել է 127 մլն. ժամը, երրորդում՝ 77.2 մլն. ժամ, չորրորդ շաբաթում 53.8 մլն. ժամ: Սերիալը միանգամից բարձրացել է Նեթֆլիքսի հյուսիս-ամերիկյան դիտորդների առաջին հորիզոնական և շաբաթներ շարունակ չի զիճել դիրքերը:

Այլ տվյալներ Նեթֆլիքս ընկերությունը չի հայտնում:

Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի էր ունեցել օգոստոսին: