Մարվելը աշխատում է “Vision Quest” նոր սերիալի վրա
-
Նորություններ
- հրապարակվել է 31.10.2022
“Deadline”-ը հայտնում է, որ Մարվել ընկերությունը աշխատում է Փոլ Բեթանիի մասնակցությամբ <<Սպիտակ Վիժնի>> մասին պատմող՝ “Vison Quest” նոր սերիալի վրա: Ըստ սյուժեի Անդրոիդը փորձում է վերականգնել իր հիշողությունը և սկսում է հասնակալ, թե ինչ է նշանակում լինել մարդ:
Հաջորդ տարի ձմռանը Մարվել ընկերությունը կներկայացնի “Agatha: House of Harkness”` “Վանդա Վիժն” սերիալի սփինոֆը: Օրիգինալ սերիալի հաջողությունները նպաստեցին երկրորդ սփինոֆի ստեղծմանը, որի գլխավոր հերոսը լինելու է Վիժնը:
Նախագծով զբաղվում է Ժակ Շեֆֆերը, ով հայտնի է <<Վանդա Վիժն>> սերիալով: Հավանաբար սերիալում կտեսնենք նաև Էլիզաբեթ Օուլսենին, որպես երկրորդական կերպար:
Ստեղծագործական աշխատանքները կսկսվեն հաջորդ շաբաթ: