Sony ընկերությունը աշխատում է “Days Gone” խաղային էկրանավորման վրա
-
Նորություններ
- հրապարակվել է 20.08.2022
<<Անչարթիդ>> խաղային էկրանավորման հաջությունը (համաշխարհային վարձույթում 400 մլն.-ից ավել եկամուտ է ունեցել Անչարթիդ խաղային էկրանավորումը կունենա շարունակություն և սփինոֆ) ոգեշնչեց “Sony PlayStation Productions”-ին (Play Station Productions-ը զբաղվելու է Sony ընկերության խաղային էկրանավորմամբ) նոր նախագծերի ստեղծման: Այս անգամ հերթը “Days Gone” արկածային խաղինն է: Ֆիլմի գլխավոր դերի հավակնորդը Սեմ Հյուենն է (հայտնի “BloodShot” ֆիլմից): Սցենարի հեղինակն է օսկարի հավակնորդ Շելդոն Թերները (հայտնի է <<Իքս մարդիկ. Առաջին դաս>> ֆիլմով):
Սակայն “Days Gone” խաղի ռեժիսոր Ջեֆ Ռոսսը հավանության չի արժանացրել Դիկոնի դերակատարման հավակնորդ Սեմ Հյուենի ընտրությունը, իր խոսքով ֆիլմի ստեղծողները պետք է ընտրեն Սեմ Ուիտվերին (օրիգինալ խաղի հերոսը), քանի որ նա ունի համապատասխան արտաքին տեսք և հետո նա կարողանում է խաղալ իր դերը:
2019 թվականին դուրս եկած խաղը օնլայն տարբերակով վաճառվել է 9 մլն.-ից ավել օրինակով: Խաղի գլխավոր հերոսը Դիկոն Սենտ-Ջոնն է, ով մարտական ակումբի անդամ է, իսկ հիմա վարձկան, ով ապոկալիպսի պայմաններում կարողանում է ողջ մնալ: Խաղի աշխարհում համավարակը սպանում է մարդկության մեծ մասը, որոշներն էլ դարձել են զոմբի: Դիկոնը նախընտրում է ապրել թափառականի կյանքով: Նա չի մնում ողջ մնացածների ճամբարներում, այլ ճանապարհորդում է իր մոտոցիկլով: Մի օր նա իմանում է, որ իր կինը, ում համարում էր զոհված, հավանաբար ողջ է մնացել և գլխավոր հերոսը պատրաստ է ամեն ինչի իր կնոջը գտնելու համար:
Հավանաբար խաղի էկրանավորումը ավելի քիչ ֆինանսական ներդրում է պահանջում քան քաղի 2-րդ մասի ստեղծումը, որին ֆանատները շատ են սպասում:
Հիշեցնենք, որ “PlayStation Production” ընկերությունը աշխատում է այլ խաղային էկրանավորումներ ևս՝ “The Last of Us” (դիտել The Last of Us ֆիլմի թրեյլերը), “Twisted Metal” (Էնթոնի Մակին Twisted Metal խաղային էկրանավորման գլխավոր հերոս) և “Gran Turismo” (Դեվիդ Հարբորը և Օրլանդո Բլումը կնկարահանվեն “Gran Turismo”-ում):