The Last of Us ֆիլմի թրեյլերը

HBO ընկերությունը վերջապես ներկայցարեց երկար սպասված “The Last of Us” խաղային էկրանավորման առաջին թրեյլերը: Խաղի գլխավոր հերոսներին՝ Ջոելին և Էլիին, մարմնավորելու են Պեդրո Պասկալը (առավել հայտնի Mandalorian սերիալից) և Բելա Ռամզին: Սերիալի ռեժիսորն է Կանտեմիր Բալագովը, իսկ սցենարիստը Կրեյգ Մեյզին:

Սերիալի առաջին թրեյլերը հրապարակման 2 ժամվա ընթացքում ունեցել է միլիոն դիտում: Naughty Dog ստուդիոյի և սերիալի թվիթերյան էջերում թրեյլերը ունի 8 միլիոնից ավել դիտում: Հետաքրքիր է սակայն այն փաստը, որ “HBO Max” սթրիմինգի YouTube-յան ալիքում թրեյլերը չունի այդքան մեծ արձագանք, որքան թվիթերում է:

Թրեյլերի առաջին վայրկյաններից լսում ենք Հենք Ուիլիամսի երաժշտությունը, որը ֆանատներին ծանոթ է խաղից, երբ Պիթսբուրգում մեքենայի ռադիոից լսվում է հենց այս երաժշտությունը:

Թրեյլերում տեսնում ենք խաղից մեզ ծանոթ այլ հերոսների՝ Բիլլին (Նիկ Օֆերման), Ռայլիին (Սթորմ Ռիդ) և Մառլիին (Մերլ Դենդրիջ. վերջինս հնչյունավորել էր դերասանուհուն օրիգինալ տեսախաղում): Սերիալում նոր կերպարներով հանդես կգան նաև գլխավոր դերասաններին հնչյունավորած Տրոյ Բեյկերը և Էշլի Ջոնսոնը:

Թրեյլերում տեսնում ենք այլ զուգահեռներ ևս, երբ Էլիին և իր ընկերուհի Ռայլին միասին ուրախանում են կարուսելում, ինչը հուշում է մեզ, որ սերիալում ներկայացնելու են նախապատմությունը:

“The Las of Us”-ը համարվում է HBO ընկերության 2-րդ խոշոր նախագիծը “House of the Dragon”-ից հետո: Սերիալի պրեմիերան սպասվում է 2023 թվականի սկզբներին: