Կապիկների մոլորակի թագավորություն. նոր եռապատում

<<Կապիկների մոլորակը>> համարվում է խորհրդանշական երկարապատումներից մեկը: Երկարապատման հիմքը դրվել է 1968 թվականի ֆիլմով (Չարլ Հեսթոնի գլխավոր դերակատարմամբ), որին հաջորդել են 4 սիկվել և 2 հեռուստասերիալ, իսկ Էնդի Սերկիսի մասնակցությամբ սկսվում է նոր եռապատումը: 5 տարի առաջ 20th Century Fox ընկերությունը ներկայացրեց ժամանակակից կինոեռապատման վերջին մասը: Սակայն ֆանտաստիկ ժանրի երկարապատումը պրոդյուսերներին <<հանգիստ>> չի տալիս և այժմ պատրաստում են երկարապատման հերթական եռապատումը: Ըստ շրջանառվող լուրերի, գլխավոր դերում է լինելու Ֆրեյա Ալլանը (<<Կախարդը>> սերիալի գլխավոր դերասանուհի, ի դեպ Կախարդը սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք հաջորդ տարի):

Նոր եռապատումը կոչվելու է <<Կապիկների մոլորակի թագավորություն>> (“Kingdom of the Planet of Apes”): Պաշտոնապես ֆիլմի սյուժեի մանրամասները չեն հայտնում, սակայն ըստ շրջանառվող լուրերի ֆիլմի դեպքերը տեղի են ունենալու վերջին եռապատումից (<<Կապիկների մոլորակ. Պատերազմ>>) մի քանի տարի անց: Դերասանականին կազմին են միացել Պիտեր Մակոն և Օուեն Տիգը: Վերջինս մարմնավորելու է կապիկների առաջնորդին:

“20th Century Studios”-ը հրապարակել է պրոմո լուսանկար, որտեղ հետ-ապոկալիպտիկ միջավայրում պատկերված է ձի հեծած կապիկը:

Ֆիլմի ռեժիսորն է լինելու ՈՒես Բոլլը, սցենարը՝ Ջոշ Ֆռիդման, Պատրիկ Էյսոն, ինչպես նաև <<Կապիկների մոլորակի ապստամբությունը>> ֆիլմի հեղինակներ Ռիկ Ջաֆֆան և Ամանդա Սիլվերը:

Պիեր Բուլիաի վեպը հավանության է արժանացել կինոքննադատների կողմից և դարձել է վարձույթի հիթերից մեկը: Ֆիլմը նորովի ներկայացնելու առաջին փորձը տեղի է ունեցել 2001 թվականին: Թիմ Բարթոնի 100 մլն. դոլար բյուջե ունեցող <<Կապիկների մոլորակը>> համաշխարհային վարձույթուն ունենում է 362 մլն. դոլար շահույթ, որը կարող էր հավակնել շարունակությանը: Սակայն հակասական կարծիքների պատճառով ֆիլմը այդպես էլ շարունակություն չի ունենում: Երկրորդ փորձը արդեն տեղի է ունենում 2011 թվականին, որը այս անգամ արդեն ավարտվում է ամբողջական եռապատումով և համաշխարհային վարձույթում ունենում է 1.7 մլրդ դոլարի շահույթ:

Օուենը անցել է քասթինգի մի քանի փուլեր և ապացուցում է, որ նա կարողանում է հիանալի կատարել իր դերը, որտեղ օգտագործում է կերպարի դիմային միմիկաները և շարժումը ֆիքսող տեխնոլոգիաներ:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2024 թվականին: