Մարիո մուլտֆիլմի թիզերը սպասվում է հոկտեմբերի 6-ին

Քրիս Փրաթի մասնակցությամբ Մարիո մուլտֆիլմի առաջին թրեյլերը կներկայացնեն հոկտեբերի 6-ին՝ Նյու Յորքի Comic Con միջոցառման ժամանակ: Հենց այդ օրն էլ տեղի է ունենալու միջոցառման բացման արարողությունը:

Քրիս Փրաթին ընկերակցելու են Անյա Թեյլոր Ջոյը, ով հնչյունավորում է արքայադուստր Պիչին, Չարլի Դեյը (Լուիջի), Ջեկ Բլեկը (Բոուզեր), Սեթ Ռոգանը (Դոնկի Կոնգ) և ուրիշները: Սպասվում է նաև Չարլզ Մարտինեսի կամեոն, ով հնչյունավորում է Մարիոյին և Nintendo խաղային համակարգի այլ հերոսներին:

Նախագիծը իրականացնում են Nintendo ընկերությունը և Illumination ստուդիոն, որը առավել հայտնի է <<Գարշելի ես>> և <<Մինիոնները>> մուլտֆիլմերով: Մուլտֆիլմի ռեժիսորն է Միխայել ելենիկը և Աարոն Հովարդը: Մուլտֆիլմի հեղինակները սյուժեն գաղտնի են պահում:

Խաղի սիրահարները Քրիս Փրաթի մասնակցությունը ընդունեցին ոչ միանշանակ, սակայն մուլտֆիլմի պրոդյուսերը վստահեցրեց, որ քննադատությունները կդադարեն, երբ հանդիսատեսը լսի կերպարի ձայնը: Իր հերթին Քրիս Փրաթը ասաց, որ իր մասնակցությամբ կերպարը յուրօրինակ է ստացվել:

Մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի մարտի 24-ին, իսկ ԱՄՆ-ում 2023 թվականի ապրիլի 7-ին (ավելի վաղ հայտնի էր, որ պրեմիերան տեղի էր ունենալու 2022 թվականի տարեվերջին):