Կախարդի ծագումը (The Witcher: Blood Origin) սերիալի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 21.12.2021
Նեթֆլիքս ընկերությունը ներկայացրեց <<Կախարդը>> սերիալի նախապատմության թրեյլերը: Մինի սերիալը կրում է <<Կախարդի ծագումը>> (The Witcher: Blood Origin) անվանումը:
Դեպքերը տեղի են ունենում սերիալի հիմնական ժամանակագրությունից 1200 տարի առաջ: Սերիալում ներկայացվում է էլֆերի աշխարհի բախումը մարդկանց և հրեշների աշխարհների հետ:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ
Թրեյլերում տեսնում ենք շքեղ տեսարաններ, թրերով մենամարտներ և այն ամենը, ինչը տեսել ենք հիմնական սերիալում, սակայն առանց գրական սկզբնաղբյուրի և առանց աստղային կազմի, ինչպիսին Հենրի Քավիլն էր:
Սերիալի պրեմիերան սպասվում է գարնանը: