Կախարդը սերիալի 3-րդ եթերաշրջանը կտեսնենք 2023-ի գարնանը
-
Նորություններ
- հրապարակվել է 03.02.2022
<<Կախարդը>> սերիալի երկրորդ եթերաշրջանը ֆանատները ընդունեցին ավելի ջերմ քան առաջինը, քանի որ ստեղծագործական խումբը հաշվի է առել առաջին եթերաշրջանի բոլոր դիտողությունները և քննադատությունները:
Ֆիլմի ստեղծագործական ղեկավար Լորեն Հիսրիչը այնքան վստահ է սերիալի հաջողության վրա, որ արդեն պլանավորում է ևս 5 եթերաշրջան, իսկ 3-րդ եթերաշրջանի սցենարը արդեն պատրաստ է: 3-րդ եթերաշրջանի հիմք է հանդիսացել Անջեյ Սաբկովսկու <<Արհամարհանքի ժամ>> 4-րդ վեպը և սերիալի իրադարձությունների ծավալը կգերազանցի մինչ այժմ տեսածը:
Իրենց սոց. կայքերում սերիալի պրոդյուսեր Սթիվ Գաուբը և ստեղծագործական ղեկավար Լորեն Հիսրիչը հրապարակել են տեղանքի և դեկորացիաների լուսանկարներ, որտեղ տեսնում ենք ամրոցների դռներ, պատուհաններ և ցախանոց, ինչպես նաև դեկորացիայի կառուցման լուսանկար “Longcross” ստուդիոյում: Լուսանկարներից առանձնանում էր հատկապես Գաուբի թունելը, որի մեկնաբանությանը կից Գաուբը ակնարկել է, որ երրորդ եթերաշրջանում տեղի կունենան սարսաթելի իրադարձություններ: Ֆանատների կարծիքով խոսքը գնում է Տանեդյան ապստամբության մասին, որտեղ լինելու է մաշտաբային նկարահանումներ և կախարդանքի դիտարժան տեսարաններ:
Ըստ երևույթին <<Կախարդը>> սերիալի երրորդ եթերաշրջանին երկար չենք սպասելու: Եթե առաջին եթերաշրջանից հետո երկրորդին ստիպված սպասեցինք 2 տարի, ապա երրորդ եթերաշրաջանին կսպասենք մոտ 1 տարի, այն դեպքում երբ աշխատանքները ընդանան նախատեսված գրաֆիկով: Հավանաբար սերիալը ցուցադրմանը պատրաստ կլինի 2023 թվականի գարնանը:
Նկարահանումները սկսում են այս գարնան սկիզբ և կավարտվեն Օգոստոս ամսին: Հետ արտադրական (post porduction) փուլը սովորաբար տևում է 6-7 ամիս: