Հյու Ջեքմանը և Ռայան Ռեյնոլդսը Դեդփուլ 3 ֆիլմում
-
Նորություններ
- հրապարակվել է 29.09.2022
D23 միջոցառման ժամանակ Քևին Ֆայգին ոչ մի խոսք չի նշել <<Դեդփուլ>> ֆիլմի մասին և ֆանատներից շատերը կարծում էին, որ ֆիլմը ընդգրկված չէ Մարվել ընկերության առաջնային ֆիլմերի ցանկում: Սակայն Ռայան Ռեյլոդսը, ով մարմնավորում է Դեդփուլին, իր թվիթերյալ էջում հրապարակում է հոլովակ, որտեղ և կիսվում է հրաշալի նորությունով: Դեդփուլը սակայն միայնակ չի միանալու Մարվելի մեծ ընտանիքին: Նրա հետ միասին ֆիլմում կտեսնենք նաև Հյու Ջեքմանին Ռասամախայի դերում:
Հոլովակում Ռայան Ռեյնոլդսը ասում է, որ ինքը չունի որևէ միտք թե ինչ է լինելու ֆիլմի երրորդ մասում և հենց հենց այդ պահին կադրում անցնում է Հյու Ջեքմանը, որին նա հարցնում է արդյոք կմասնակցի նոր ֆիլմում, ինչին Ջեքմանը դրական պատասխան է տալիս:
Բազմաթիվ ԶԼՄ-ներ նշում են, որ Ջեքմանի դերը չի լինելու սովորական կամեո:
Հյու Ջեքմանը առաջին անգամ մարմնավորել է Ռասամախային 2000 թվականին <<X-Men>> ֆիլմում: Ընդհանուր առմամբ նա 9 անգամ է խաղացել Մարվելի այս կերպարը, ներառյալ 2017 թվականի Ջեյմս Մենգոլդի <<Լոգան>> ֆիլմում:
Վերջին անգամ Ջեքմանին տեսել ենք 2017 թվականի <<Լոգան>> ֆիլմում, որտեղ և հերոսին հրաժեշտ են տալիս: Լոգանի վերադարձի մասին պարբերաբար լսել ենք, սակայն մինչ այժմ այդ ամենը եղել են ասեկոսեներ: Ավելի վաղ Հյու Ջեքմանը նշել էր, որ <<Լոգան>> ֆիլմից հետո այլևս չի պատրաստվում վերադառնալ Ռասամախայի դերում: <<Դեդփուլ 3>> ֆիլմի դեպքերը զարգանում են մինչև <<Լոգան>> ֆիլմը, քանի որ վերջին ֆիլմում հերոսը մահանում է:
Հաջորդ օրը Ռայան Ռեյնոլդսը հրապարակում է մեկ այլ հոլովակ, որտեղ Հյու Ջեքմանի հետ միասին հիշեցնում են, որ <<Լոգան>> ֆիլմի դեպքերը տեղի են ունեցել 2029 թվականին, այնպես որ Ռասամախան դեռ ողջ է:
Դերասանական կազմի մասին այս պահին տեղեկություն չկա: Շոն Լեվին կլինի DeadPool 3 ֆիլմի ռեժիսորը, ով Ռայան Ռեյնոլդսի հետ աշխատել է <<Գլխավոր հերոսը>> ֆիլմում: Ֆիլմը կպահպանի R ռեյթինգը (նախատեսված է մեծահասակների համար):
<<Դեդփուլ 3>> լինելու է Մարվել ընկերության 6-րդ ֆազայի բացման առաջին ֆիլմը: Առաջին հոլովակը ունեցել է 30 մլն.-ից ավել դիտում, ավելի շատ քան “Avenger: Infinity War”-ը՝ 25 մլն. դիտում:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2024 թվականի սեպտեմբերի 6-ին: