Spider-Verse 2 մուլտֆիլմի հատված

Sony ընկերությունը չորս տարի անց ներկայացրեց 2018 թվականի օսկարակիր SpiderVerse մուլտֆիլմի շարունակությունը: Ներկայացրած կարճ տեսարանում մեզ ցուցադրեցին արդեն մեծացած Մայլսի և Գվենի հանդիպումը, որտեղ Գվենը կանչում է ճանապարհորդության տիեզերքի միջով: Արդյունքում նրանք հայտնվում են 2099 թվականում, որտեղ Մայլսը հանդիպում է <<Սարդ Մարդ 2099>>-ին, որին մենք տեսել ենք առաջին մուլտֆիլմի տիտրերից հետո ցուցադրվող տեսարանում:

Այս անգամ մուլտֆիլմի հեղինակները կներկայացնեն այնպիսի էպիկ պատմություն, որը բաղկացած կլինի 2 մասից, ինչպես <<Վրիժառուները>> (Avengers: End Game) ֆիլմը: Մուլտֆիլմի առաջին մասը մեծ էկրաններին կլինի 2022 թվականի Հոկտեմբերի 7-ին, իսկ երկրորդը մասը՝ 2023 թվականին:

Հանդիպման տեսարանում վիզուալ ոճը կտրուկ ձևափոխվում է ավանդական կոմիքսի: Նման վիզուալ ոճ մենք դժվար թե հանդիպենք այլ մուլտֆիլերում: Թե որքան անսովոր անիմացիոն տեխնիկաների մեզ կներկայացնի լիամետրաժ մուլտֆիլմը մենք կիմանանք հաջորդ տարի:

Թրեյլերի անգլերեն տարբերակ

Թրեյլերի ռուսերեն տարբերակ

Մուլտֆիլմի ամփոփագիրը (սինոփսիս)՝

Մայլս Մորալեսը վերադառնում է օսկարակիր Spider-Verse երկարապատման հաջորդ մասում: Էպիկ արկածները կտեղափոխեն բրուկլինյան ընկերասեր հարևան <<Սարդ Մարդ>>-ուն տիեզերքի միջով, որպեսզի միավորվի Գվեն Սթեյսիի և <<Սարդ-մարդկանց>> նոր թիմի հետ, ընդդեմ հակառակորդի, որը ավելի ուժեղ է ում մինչ այժմ նրանք հանդիպել են: