Minecraft հայտնի խաղի գլխավոր հերոսին կհնչյունավորի Ջեյսոն Մամոան
-
Նորություններ
- հրապարակվել է 20.04.2022
Warner Bros ընկերությունը մտադրված է նկարահանել շատերի կողմից սիրված և հայտնի Minecraft խաղը և գլխավոր հերոսին հնչյունավորելու դերում տեսնում են Ջեյսոն Մամոային: Այս մասին հայտնում է “The Hollywood Reporter”-ը:
Մամոան վստահելի գործընկեր է “Warner Bros” ընկերության համար: Բացի “DC” կինոկոմիքսի գլխավոր սուպեր հերոսներից մեկը լինելը, նա նկարահանվել էր նաև Dune ֆիլմում:
Այս որոշմանը նպաստել է նաև այն, որ վիդեխաղերի էկրանավորումը դարձել է ավելի շահութաբեր և մեծ պահանջարկ է վայելում հանդիսատեսի մոտ:
Minecraft խաղի էկրանավորման իրավունքները ներկա պահին պատկանում են Warner ընկերությանը, բայց այս ժամկետը լրանալու է ընդամենը երկու ամսից: Պատճառներից մեկն էլ դա է, որ ընկերությունը չի ցանկանում հենց այնպես հրաժարվել հայտնի խաղի էկրանավորելու հնարավորությունից: Խաղի իրավունքները պահպանելու համար “Warner Bros”-ը պետք է սկսի ֆիլմի ակտիվ նախապատրաստական աշխատանքներ մինչև 2023 թվականը:
Ջեյսոն Մամոան անիմացիոն ոլորտում արդեն ունի փորձ՝ նա հնչյունավոր է Ակվամենին «Լեգո ֆիլմ 2»-ում:
“Minecraft” համակարգչային խաղը ստեղծվել է 2011 թվականին և այս ընթացքում վաճառվել է խաղի ավելի քան 200 մլն. օրինակ: Պատահական չէ, որ դեռևս 2014 թվականին հայտարարել էին խաղի էկրանավորման մասին և հանդիսանում էր “Warner Bros” ընկերության առաջնային նախագծերի շարքում:
Ֆիլմի սյուժեի մասին մանրամասներ հայտնի չեն և հայտնի չէ թե համակարգչային խաղի աշխարհը ինչպես են տեղափոխելու էկրաններին: Ֆիլմի պրոդյուսերներն են լինելու Մերի Փերենթը և Ռոյ Լին, ովքեր աշխատել են Ջեյսոն Մամոայի հետ «Դյունա» ֆիլմի ժամանակ, իսկ ֆիլմի ռեժիսորը՝ Ջարեթ Հեսսը: