Ինչի մասին է լինելու SpiderMan-ի նոր եռապատումը

Sony Pictures ընկերությունը այս անգամ արդեն առանց Marvel ընկերության համագործակցության, միայնակ զբաղվելու է <<Սարդ Մարդը>> ֆիլմի նոր եռապատման ստեղծմամբ:

Կարելի է ենթադրել, որ <<Սարդ Մարդը>> ֆիլմի նոր եռապատման ժամանակ Պիտեր Պարկերին կընկերակցի նոր զուգընկեր, ով հավանաբար կլինի Մայլս Մորալեսը:

Ըստ համացանցում շրջանառվող ասեկոսեների, հենց Մայլս Մորալեսին են ներկայացնելու նոր եռապատման ժաամանակ: Ինչը տրամաբանական է, քանի որ <<միայնակ>> Պիտերին նա կարող է լինել համախոհ և ընկեր: Այս կերպ հեղինակները հավանաբար կփոխանցեն <<Սարդ Մարդ>>-ու էստաֆետը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Թոմ Հոլանդը հայտարարել էր, թե հոգնել է մարմնավորել <<Սարդ Մարդ>>-ուն, այնպես որ այս անգամ Պիտեր Պարկերը կլինի <<խորհրդատու-ուսուցիչ>> իր հետևորդի համար: