DC-ն պատրաստվում է փոփոխությունների
-
Նորություններ
- հրապարակվել է 12.04.2022
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Warner Media ընկերությունը միավորվում է Discovery-ի հետ: Ինչպես և ենթադրել էինք, Warner Bros. Discovery ընկերության նոր ղեկավարությունը սկսել է իրականացնել բարեփոխումներ DC Films-ում: Կազմակերպությունը ցանկանում է բարձրացնել “DC Entertaintment բրենդի” անունը:
Warner Bros. Discovery ընկերության ղեկավար Դեվիդ Զասլավը փնտրում է պրոդյուսերների, ովքեր կարող են ընդունել ստեղծագործ և ռազմավարության տեսակետից դրական որոշումներ, ինչպես դա անում է Մարվել ընկերության տնօրեն` Կեվին Ֆայգին:
Զասլավը դժգոհ է մնացել, որ նախկին Warner Bros. ընկերությունը նման կերպ է վերաբերվել կինոկոմիքսների գլխավոր կերպարներին: Մեծ անհանգստություն է առաջացրել հատկապես Սուպերմենի կերպարը, երբ կինոընկերությունը նկարահանում է բլոկբասթերներ խնդրահարույց աստղերի մասնակցությամբ, իսկ Հենրի Քավելին ուղարկում է <<արձակուրդ>>, ով երբևէ չի հայտնվել սկանդալների կիզակետում:
Գործարքից անմիջապես հետո փոխվել են գլխավոր բաժինների գրեթե բոլոր ղեկավարները:
Զասլովը նշել է նաև, որ նախկինները ունեցել են ինչպես անհաջողություններ, այնպես էլ ստացված և հաջողակ նախագծեր: Մասնավորապես նա գովերգել է 2019 թվականի <<Ջոկեր>> ֆիլմի ողջ ստեղծագորկածական թիմին և ասել է, որ ստուդիան պետք է ստեղծի որքան հնարավոր է շատ նմանատիպ կինոնկարներ և առաջխաղացնի DC-ի երկրորդական կերպարներին: Խոսքը գնում է այլ մոտեցմամբ սուպերհերոսների մասին պատմող նոր նախագծերի ստեղծման մասին, որոնք սերտորեն կապված կլինեն ապագա նախագծերի հետ:
DC-ի հաջողված նախագծերից կարելի համարել նաև HBO Max սթրիմինգային ալիքի համար ստեղծած <<Խաղաղապահը>> սերիալը (դիտել սերիալի թրեյլերը), որը համարվում է Ջեյմս Գանի <<Ինքնասպանների գոկատը>> ֆիլմի շարունակությունը (սերիալը ունենալու է նաև 2-րդ եթերաշրջան) և ապագա սերիալները, որոնք ավելի վաղ նշել էինք: