Warner Media ընկերությունը միավորվում է Discovery-ի հետ

Ավելի հաճախակի են դարձել մեկ կամ մի քանի ընկերությունների միավորումը (ավելի վաղ նշել էինք - Ավարտվել է Amazon և MGM ընկերությունների գործարքը): Այժմ հերթը հասցել է “Warner Media”-ին, որը միավորվեց “Discovery”-ի հետ և այժմ նոր ընկերությունը կոչվում է “Warner Bros. Discovery”:

Discovery ընկերությունը գնել է Warner Media ընկերությունը “AT&T”-ից: Ընդհանուր գործարքը տևել է 11 ամիս և այն գնահատվում է 43 մլրդ. դոլար: Գործարքի արդյունքում ընկերությունը ձեռք է բերել DC Films, New Line Cinema, CNN, TNT, TBS, CW (մասամբ), Cartoon Network, HBO, HBO Max, Warner Media Games խաղային բաժինը և հենց հիմնական Warner Brothers ընկերությունը: Սա համարվում է ամենախոշոր մեդիագործարքը 2019 թվականից ի վեր, երբ Դիսնեյ ընկերությունը ձեռք բերեց 20th Century Fox կինոընկերությունը և Fox հեռուստաալիքի դուստր ալիքները:

Գործարքի հետևանքները կզգան նաև շարքային հանդիսատեսը: Նոր կազմակերպության ղեկավարությունը սկսել է <<մաքրման>> աշխատանքները “Warner Bros” ընկերությունում, քանի որ վերջին տարիներին կազմակերպությունը ընդունել է ոչ շահավետ որոշումներ: Հուսանք, որ շուտով Warner Bros ընկերությունը կունենա բանիմաց և փորձառու ղեկավարներ, ովքեր կկարողանան կարգավորել իրենց գլխավոր երկարապատմների ճակատագրերը՝ DC կինոկոմիքսները և Հարրի Փոթերի հեքիաթային աշխարհը:

Warner Bros. Discovery ընկերության ղեկավարները ցանկանում են նաև միավորել երկու խոշոր սթրիմինգային հարթակները՝ “Discovery”-ն և “HBO Max”-ը: Այս ամենի համար բնականաբար անհրաժեշտ կլինի որոշակի ժամանակ և այդյունքում ընկերությունը կստանա նոր օնլայն ծառայություն 100 մլն. օգտատերերով: Ներկա պահին “Discovery+”-ը ունի 22 մլն., իսկ “HBO Max”-ը 74 մլն. օգտատեր: