Բոբբա Ֆետտի գիրքը կունենա երկրորդ եթերաշրջան
-
Նորություններ
- հրապարակվել է 28.02.2022
Փետրվարի 9-ին ցուցադրեցին <<Բոբա Ֆետի գիրքը>> սերիալի եզրափակիչ սերիան, որի պրեմիերան տեղի էր ունեցել դեռ անցած տարեվերջին (դիտել ֆիլմի թրեյլերը): Սերիալը ի սկզբանե ընկալվում էր, որպես հերթական արկածային սերիալ, որը պատմում էր <<Աստղային պատերազմներ>> ֆիլմի հայտնի վարձկանի մասին: Բայց արդյունքում ամեն ինչ վերափոխվեց և վերածվեց նոր <<Վրիժառուները>> կարգի ֆիլմի: Եվ դա ավելի լավ էր, քանի որ Բոբա Ֆետտը միայնակ չէր կարողանում գոհացնել հանդիսատեսի սպասելիքները:
Deadline ինֆորմացիոն պորտալը հայտնում է, որ համաձայն անալիտիկ-վիճակագրական տվյալների, Ռոբերտ Ռոդրիգեսի բեմադրած <<Բոբբա Ֆետտի գիրքը>> սերիալի եզրափակիչ սերիան, որը ստացել է <<Գլուխ 7. Պատվի համար>> անվանումը, Փետրվարի 9-ից սկսած 5 օրվա ընթացքում դիտել են ավելի քան կես միլիոն սթրիմինգային ալիքի բաժանորդներ ԱՄՆ-ում և Կանադայում, ինչը 36 տոկոսով ավելին էր քան “The Mandalorian” սերիալի 2-րդ եթերաջրջանի վերջին սերիան:
Պաշտոնապես հաստատվեց <<Բոբբա Ֆետտի գիրքը>> սերիալի երկրորդ եթերաշրջանը (ինչպես իր գլխավոր կոնկուրենտ <<Խաղաղապահը>>):
Սա իրականում ռեկորդ չէ Դիսնեյ + սթրիմինգային ալիքի համար, քանի որ առաջատարը համարվում է <<Լոկի>> սերիալը (ի դեպ հաստատվել է նաև <<Լոկի>> սերիալի 2-րդ եթերաշրջանը նույնպես):