Կոշկավոր կատուն 2. Վերջին ցանկություն

Dream Works անիմացիոն ընկերությունը շուտով կներկայացնի <<Կոշկավոր կատուն 2. Վերջին ցանկություն>> մուլտֆիլմի ամբողջական թրեյլերը: Ավելի վաղ ներկայացրած թիզերում տեսնում ենք, թե ինչպես է կատուն հայտնվում դժվար իրավիճակում: Կատուն ցանկանում է երգ երգել, երբ նրան ընդհատում է մեծ զանգակը, որը հանկարծի վայրի է ընկնում կատվի վրա:

Մի քանի վտանգավոր արկածներից հետո, կատուն կորցնում է իր ինը կյանքից՝ ութը և ստիպված է լինում ավելի զգույշ լինել: Կոշկավոր կատուն ուղևորվում է էպիկ ճանապարհորդության, որպեսզի գտնի իր <<վերջին երազանքը>>, որը կարող է վերադարձնել իր կորցրած ութ կյանքը: