Բոբա Ֆետտի գիրքը ֆիլմի թրեյլերը
-
Ֆիլմեր
- հրապարակվել է 01.11.2021
Դուրս է եկել <<Բոբա Ֆետտի գիրքը>> սերիալի առաջին թրեյլերը: Այն լինելու է կրիմինալ դրամա Տատուինի հանցագործ աշխարհի մասին, որն առաջացավ Ջաբբա Հատտի մահից հետո: Հայտնի վարձկան Բոբբա Ֆետտը վերջապես որոշել է դուրս գալ ստվերից և զբաղեցնել Ջաբբա Հատտի գահը, որպեսզի փոխի կարգերը և ղեկավարի հարգանքի միջոցով, այլ ոչ վախի, ինչպես Ջաբբա Հատտը: Բայց Տատուինի ոչ բոլոր գանսթերներն են պատրաստ ընդունել ինչ-որ <<կլոնի>>, որպես իրենց առաջնորդ: Իսկ դա նշանակում է, որ անխուսափելի են դառնում բազմաթիվ ընդհարումները: Դատելով թրեյլերի կադրերից տպավորություն է ստեղծվում, որ մեզ սպասում է կրիմինալ մարտաֆիլմ Lucas film-ից: Սա ի դեպ արդեն 3-րդ փորձն է ներկայացնել <<Աստղային պատերազմներ>>-ը կրիմինալ տեսանկյունից:
Ֆիլմի պրեմիերան Դեկտեմբերի 29-ին, Դիսնեյ պլյուսի եթերում:
Թրեյլերի անգլերեն տարբերակ
Թրեյլերի ռուսերեն տարբերակ