Մռայլ և հասուն պատմություն - կինոքննադատները Andor սերիալի մասին

Համացանցում հայտնվել են կինոքննադատների առաջին կարծիքները “Andor” սերիալի վերաբերյալ (Աստղային պատերազմներ երկարապատումից), որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 21-ին:

Սերիալի դեպքերը տեղի են ունենում մինչ “Rouge One” (2016 թ.) ֆիլմը, միաժամանակ ներկայացնելով Դիմադրության առաջացումը: Ելնելով կինոքննադատների կարծիքներից, սերիալի հեղինակներին հաջողվել է թարմ շունչ հաղորդել սիրված երկարապատմանը (կինոքննադատների կարծիքները ձևավորվել է առաջին 4 սերիան դիտելուց հետո):

Սերիալը անվանում են <<Աստղային պատերազմներ>>-ի <<մռայլ և հասուն>> նախագիծ, որի վիզուալը գերազանցում է Disney+ սթրիմինգային ալիքի այլ սերիալների վիզուալին և շատ հաճախ համեմատում են նաև HBO ալիքի դրամատիկ սերիալների հետ:

Սերիալը հնարավոր է չհամնկնի երկարապատման սիրահարների սպասումների հետ, քանի որ զգալի տարբերվում է արդեն իսկ ծանոթ ձևաչափից: Պատմությունը ներկայացված է, որպես լրտեսական թրիլեր: Կերպարների բնավորության բացահայտումը, հումարը և ֆանսերվիսը բացակայում են: Սերիալի սյուժեն ընթանում է դանռաղ տեմպով և քիչ էքշն տեսարաններով:

Գովեստի խոսքեր են հնչում նաև սերիալի գլխավոր դերակատար Դիեգո Լունայի և Սթելան Սկազգարդի հասցեին: Հայտնի է, որ առաջին սերիաների տևողությունը 30-40 րոպե է, իսկ ամենաերկարը համարվում է 4-րդ սերիան:

Առաջին եթերաշրջանը բաղկացաց է 12 սերիայից, իսկ երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն նոյեմբեր ամսին:

Պրեմիերայի օրը սերիալի ֆանատները կարող են դիտել միանգամից 3 սերիա: