Դարթ Մոլ – առաջին հակահերոսի մուլտսերիալը
-
Նորություններ
- հրապարակվել է 03.11.2021
Համացանցում խոսակցություններ են պտտվում, այս անգամ CineLinks պորտալից: Ըստ հեղինակների ստացված տեղեկությունների, աշխատանքային փուլ է գնում ևս մեկ մուլտսերիալ <<Աստղային պատերազմներ>> շարքից: Այն ամբողջովին պատմելու է Դարտ Մոլի մասին: Գործողությունները ծավալվելու են <<Կլոնների պատերազմներ>> մուլտսերիալի ավարտի և <<Հան Սոլո>> ֆիլմի սկզբնամասի միջև: Իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք տեսնել թե ինչպես է նախկին սիթխը իր ազդեցության տակ վերցնում կրիմինալ աշխարհը կտրուկ փոխելով իրավիճակը հեռու հեռու գալակտիկայում:
Հատկանշական է, որ նույնիսկ անիմացիոն սերիալում Դարթ Մոլը բավականին դաժան էր և ընդհանրապես չէր վարանում աջ ու ձախ սպանել անմեղ մարդկանց, և դատելով ապստամբներից, նա այդ սովորությունը չկորցրեց մինչև խոր ծերություն:
Այնպես որ, եթե լուրերը հաստատվեն, ապա մեզ սպասվում է առաջին հակահերոսի մուլտսերիալը <<Աստղային պատերազմներ>>-ի շարքում: