Ջեդայների նոր միաբանությունը. Աստղային Պատերազմների նոր եռապատում
-
Նորություններ
- հրապարակվել է 22.02.2022
Վերջին ժամանակներս սթրիմինգային ալիքներով ներկայացվող սերիալները գրանցում են հիանալի արդյունքներ: Հետաքրքրությունը և դիտումների քանակը մեծ տեմպերով աճում է:
Չնայած այս ամենին Կոտլին Քենեդին բաց չի թողնում հնարավոր ոչ մի շանս, որպեսզի մեծ էկրաններին վերադարձնի <<Աստղային պատերազմներ>> երկարապատումը: Ինչպես հայտնում է VanityFair հրատարակությունը, արտադրության փուլում է գտնվում <<Աստղային պատերազմներ>> ֆիլմերի նոր եռապատումը, որի դեպքերը տեղի են ունենում 9-րդ էպիզոդից հետո: Դեպքերի կենտրոնում է հայտնվում ջեդայների նոր միաբանությունը:
Հնարավոր է նաև տեսնենք վերջին ֆիլմերի հերոսներին՝ Դեյզի Դիդլին, Ջոն Բոյեգային և Օսկար Այզեքին: Հետաքրքրականն այն է, որ վերջիններս մեծ ցանկություն չեն հայտնել, որպեսզի վերադառնան իրենց հին դերերին:
Դիսնեյ ընկերությունը դեռ մի քանի տարի առաջ էր չեղարկել որոշ առաջարկներ, որոնց թվում էր <<Գահերի խաղը>> սերիալի հեղինակների կողմից առաջարկվող ֆիլմերը, Ռայան Ջոնսոնի եռապատումը և մի շարք այլ հեղինակներ:
Ամեն դեպքում սպասենք նոր մանրամասների: