Մուֆասա. Առյուծ արքա ֆիլմի թրեյլերը

“Walt Disney Pictures” ընկերությունը ներկայացրեց «Մուֆասա. Առյուծ արքա» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը: Լիամետրաժ ֆիլմը համարվում է միաժամանակ և նախապատմություն և 2019 թվականի «Առյուծ արքա» ռիմեյքի շարունակությունը, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել 1994 թվականի համանուն 2D օսկարակիր մուլտֆիլմը: Այս տարին երկարապատման համար հոբելյանական է՝ լրանում է 30 տարին:

Ըստ սյուժեի, Ռաֆիկին պատմում է Սիմբայի և Նալաի դստերը՝ Կիարային, իր պապիկի մասին: Մուֆասան որբ էր և վտարված իր հարազատ փրայդից: Սավանայում իշխող մեկ այլ փրայդ որդեգրում է Մուֆասային: Տակա անունով իրենց ժառանգը փրկում է Մուֆասային ալիգատորից և ընդունում է նրան հարազատ եղբոր նման: Հավանաբար ֆիլմի գլխավոր շրջադարձը կլինի հենց Տակայի տրանսֆորամացիան հորեղբար Սքարի (Scar), որտեղ հայտնի կդառնա երկու եղբայրների հակամարտության պատճառը:

Մեզ սպասվում է հանդիպում սիրված հերոսների հետ: Դերասանական կազմը չի փոփոխվել և իրենց դերերին կվերադառնան նախորդ մասի բոլոր դերասանները: Ի դեպ Կիարային հնչյունավորելու է Բեյոնսեի դուստրը՝ Բլու Այվի Քարթերը: Երաժշտությունը Լին Մանուել Միրանդայի, ով խոստանում է տպավորիչ նոր երգեր: Նրա հայտնի աշխատանքներից է Էնկանտո մուլտֆիլմից Բրունոյի մասին երգը:

Ֆիլմի ռեժիսորն է Բարրի Ջենքինսը, սցենարը՝ Ջեֆ Նաթանսոնի, ով աշխատել է «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean. Dead Men tells no tales) ֆիլմի սցենարի վրա: Հատուկ աշխատանք է կատարված ֆիլմի վիզուալ հատվածի վրա՝ մեծ ուշադրություն են դարձրել ֆլորայի և ֆաունայի, էկզոտիկ տեղանքների և հետևի ֆոնի մանր դետալների վրա: Նոր թրեյլերում նկատում ենք զգալի դրական փոփոխություններ, ի տարբերություն նախորդ ֆիլմի:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 20-ին:

Այս մասին հայտնի էր դարձել դեռ անցած տարի՝ Առյուծ արքա - ֆիլմի նախապատմությունը կտեսնենք հաջորդ տարի:

Կյանքից հեռացել է Դարթ Վեյդերին և Մուֆասային հնչյունավորողը